Audi ընկերությունը Ֆրանկֆուրտի Ավտոմեքենաների միջազգային շոուում ներկայացրել է Audi Aicon ամբողջովին ինքնավար ավտոմեքենան՝ առանց ղեկի եւ ոտնակների:
Ամերիկյան Cadilac ավտոարտադրող ընկերությունը մինչև ընթացիկ տարվա վերջ կներկայացնի կիսաավտոմատ կառավարմամբ նոր սեդանը:
Jaguar Land Rover ընկերությունը ներկայացրել է ապագայի ավտոմոբիլի նախատիպը: Այս մասին հաղորդվում է մամուլի տեղեկագրում, որը սեպտեմբերի 8-ին ստացվել է «Լենտա.ռու»-ում:
Nissan ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Leaf Էլեկտրակարը:
Միացյալ Նահանգների Harley-Davidson ընկերությունն իր 115-ամյակի պատվին թողարկում Է սահմանափակ շարքի մոտոցիկլետներ: Դրանք ներկված են հատուկ մշակված գույնով՝ Blue Denim:
Dacia ընկերությունը, որը պատկանում է Renault-ին, ներկայացրել է երկրորդ սերնդի Duster կրոսովերը:
«Արտասովոր ավտոմոբիլների նկատմամբ կիրքը, որը մենք բաժանում ենք մեր սպասարկյալների հետ, առանձնահատուկ կերպ է արտացոլվել նաև մեր E-դասի նոր կաբրիոլետում»,- ասել է Daimler AG-ի վարչության անդամ և Mercedes-Benz-ի մարդատար ավտոմոբիլների գլոբալ վաճառքների և շուկայավարման ստորաբաժաման ղեկավար Բրիտտա Զեեգերը:
Ավտոմեքենան այդ գույնով ներկելու գաղափարը սեփականատիրոջ մոտ ծնվել անցյալ տարի, երբ ԱՄՆ կատարած ուղևորության ժամանակ նա տեսավ ֆուքսիայի ծաղիկը: «Ինձ դուր է գալիս Rolls-Royce բրենդի ժառանգությունը, և ես սիրում եմ այդ ավտոմեքենաները: Ես միշտ մարտահրավեր եմ նետում մյուս ավտոտերերին»,- պատմել է Ֆյուքսը:
T-Roc-ի հրապարակային դեբյուտը կկայանա սեպտեմբերին Ֆրանկֆուրտում կայանալիք մոտորշոուում: Առաջին պատվիրատուներն իրենց ավտոմեքենաները կստանան մինչև տարեվերջ:
Riddelsdell՚s ընկերության ինժեներները հավաքել են Ferrari 512 Testarossa սպորտկարի փոքրացված պատճենը երեխաների համար:
Volkswagen ընկերությունը հրապարակել Է Crafter ֆուրգոնի նոր տարբերակի առաջին լուսանկարները: Այն ստացել է California XXL անվանումը եւ, Multivan-ի հիմքի վրա սովորական «Կալիֆոռնիայի» համեմատությամբ, ավելի է մոտեցել «տուն անիվների վրա» հասկացությանը: Նորույթի պրեմիերան կկայանա օգոստոսի վերջին Դյուսելդորֆի պրոֆիլային ավտոշոուում:
Toyota ընկերությունը Գերմանիայի շուկա է հանել Proace մինիվենը, որը պատրաստվել է բնության գրկում հանգստի սիրահարների համար:
Renault ընկերությունը մշակել է Kwid կոմպակտ հեթչբեկի նոր կոնցեպտուալ տարբերակը, որն ստացել է Extreme անվանումը:
Գերմանիայի իշխանությունները եւ ավտոարտադրողները վճռականորեն ձեռնամուխ են եղել երկրում դիզելային ավտոմոբիլների հավաքակազմի նորացմանը։
Գործարանը կսկսի լիարժեք գործել 2021 թվականից: Երկու ընկերությունները, որոնք մրցակիցներ են, համապատասխանաբար կիսել են պարտավորություններն ու ակնկալվող շահույթը: Գործարանը նախատեսում է տարեկան արտադրել 300 հազար ավտոմեքենա:
Ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերությունը աշխարհի տարբեր երկրներից հետ է կանչում 800 հազար Chevrolet Silverado 1500 և GMC Sierra 1500 տեսակի ավտոմեքենաները:
Ճապոնիայի Toyota եւ Mazda խոշոր կոնցեռնները մտադիր են գործընկերություն կնքել էլեկտրաշարժիչներով ավտոմոբիլների մշակման եւ ԱՄՆ-ի տարածքում համատեղ ձեռնարկության ստեղծման նպատակով:
Թեեւ Tesla Model 3-ի բոլոր տեխնիկական առանձնահատկությունները մինչ այժմ չեն բացահայտվել, հայտնի է, որ մեկ լիցքավորմամբ Model 3-ը կկարողանա անցնել մոտ 500 կմ ճանապարհ:
Մեծ Բրիտանիայի Rolls-Royce ավտոարտադրողը Dawn կաբրիոլետ է պատրաստել Black Badge հատուկ շարքում:
Maserati մակնիշը Նյու Յորքում ներկայացրել է GranTurismo-ի 2018 թվականի նոր մոդելը:
Ամերիկյան Tesla Motors ավտոարտադրողը ավելացրել է զուտ վնասները 2017թ. առաջին եռամսյակում 40%-ով: Դա կապված է ծախսերի արագ աճի հետ: Ընդ որում, ընկերության հասույթը ավելի քան կրկնակի ավելացել է:
MercedesBenz ընկերությունը «Աստղային պատերազմներ» կինոֆրանշիզայի 40-ամյակի կապակցությամբ թողարկել է CLA 180 ավտոմեքենաների սահմանափակ շարք:
Էքսկլուզիվ նորույթի նվազագույն գինը կկազմի 77,2 հազար դոլար՝ Ghibli Nerissimo վերափոխակի համար: Ghibli S Nerissimo եւ Ghibli S Q4 Nerissimo սեդանները կարժենան համապատասխանաբար 84 հազար եւ 86,5 հազար դոլար:
Tesla ամերիկյան ավտոմոբիլաշինական ընկերությունն իր շուկայական արժեքով գերազանցել է Ford ավտոկոնցեռնին այն բանից հետո, երբ նրա բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 7,27 տոկոսով, տեղեկացնում է BBC-ին:
TSportline ընկերությունը, որը մասնագիտացած է Tesla ավտոմոբիլների լրամշակման բնագավառում, ներկայացրել է 180 հազար դոլար արժողությամբ էլեկտրամոբիլ, հաղորդում է Luxurylaunches-ը:
Toyota Research Institute-ի հետազոտական կենտրոնը մարտի 14-ին ներկայացրել է ինքնուսուցվող գործառույթով անվարորդ ավտոմեքենա:
Ժնեւը 11 օր կլինի համաշխարհային ավտոմոբիլաշինության մայրաքաղաքը. այստեղ բացվել է 87-րդ Միջազգային ավտոսալոնը: «Պալէքսպո» ցուցահանդեսային կենտրոնում տեխնիկական եւ դիզայներական նվաճումների այս հեղինակավոր ամենամյա ստուգատեսում ներկայացված են շուրջ 900 ավտոմոբիլներ եւ դրանց աքսեսուարներ, 148 համաշխարհային եւ եվրոպական նորույթներ:
Ժնեւի ավտոսրահում հայտարարել են «Աշխարհի այս տարվա լավագույն ավտոմեքենան» (WCOTY) մրցույթի ֆինալիստներին: Դրանց ցուցակը հասանելի է World Car Awards կայքում:
Միջին չափերի լյուքս արտաճանապարհային ավտոմոբիլը կզբաղեցնի Range Rover Evoque-ի և Range Rover Sport-ի միջև առկա ազատ հատվածը: Ալյումինե թափքով ավտոմոբիլը հանդերձված է լրիվ շարժաբերով՝ Intelligent Driveline Dynamics համակարգով: Ավտոմեքենան համալրվում է Touch Pro Duo նոր մուլտիմեդիական համակարգով՝ բարձր լուծաչափի երկու 10-դյույմանոց սենսորային էկրաններով:
Նշվում է, որ Model 3-ի արտադրության համար սարքավորումները ներկայում տեղակայում են ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի և Նեւադայի նահանգներում գտնվող գործարաններում: Tesla-ն այժմ թողարկում է երկու մոդելների ավտոմոբիլներ. Model S սեդանը և Model X քրոսովերը: Դրանք երկուսն էլ էապես ավելի թանկ են, քան Model 3-ը: