Այս խնդրից խուսափելու համար աշխատեք մեքենան կանգնեցել այնպես, որ դիմապակին ուղղված լինի դեպի արևելք։
4,3 միլիարդ դոլար գումարի տուգանքները նշանակում են, որ ընդհանուր առմամբ ընկերության՝ սկանդալի հետ կապված ծախսերը կգերազանցեն 19,2 միլիարդ դոլարը: Մինչ այդ Volkswagen-ը համաձայնության էր եկել 15 միլիարդ դոլար վճարումների շուրջը՝ ԱՄՆ-ի բնապահպանական իշխանությունների և ավտոմոբիլների տերերի հետ վեճի կարգավորման համար:
Հետկանչի ծրագիրը տարածվում է, մասնավորապես, 2008-2012 թվականների թողարկման Honda Accord-ների, Honda Civic-ի 2006-2011 թվականների, Honda Fit-ի 2007-2012 թվականների, ինչպես նաև Honda Insight-ի 2010-2012 թվականների մոդելների վրա:
Դետրոյտի ավտոսալոնում «տարվա ավտոմոբիլն» ընտրում են 1993 թվականից: Ֆինալիստներին որոշում են այն տասնյակ մոդելներից, որոնք շուկայում են հայտնվել անցած տարվա ընթացքում: Իսկ բուն ավտոցուցահանդեսը Դետրոյտում առաջին անգամ տեղի է ունեցել 1899 թվականին, սկզբնապես այնտեղ ներկայացվում էին միայն ամերիկյան արտադրության ավտոմոբիլներ: Սկսած 1957 թվականից ավտոշոուում սկսել են պարբերաբար ցուցադրել արտասահմանյան մակնիշներ, իսկ 1987 թվականին սալոնը պաշտոնապես որոշվել է դարձնել միջազգային։
Ավելի վաղ Volkswagen-ը համաձայնել էր 14,7 մլրդ դոլար վճարել համանման ակցիայի շրջանակներում, որը վերաբերում էր 2-լիտրանոց շարժիչներով մոտավորապես 475 հազար ավտոմեքենաների։
Ferrari LaFerrari եզակի օրինակի աճուրդը տեւել է տասը րոպե: Վերջնական արժեքը հնգապատիկ գերազանցում է սուպերկարի բազային արժեքը եւ եղել է 1,8 միլիոն դոլարով ավելի, քան LaFerrari-ի նախորդ աճուրդային նվաճումը:
Մոդելը ստացել է Nikola One անվանումը: Այն ամբողջովին էլեկտրական բեռնատար է, որն աշխատում է լիթիումաիոնային մարտկոցներով: Շարժման ընթացքում դրանք լիցքավորվում են ջրածնային վառելիքային տարրերից:
Այս տարվա սեպտեմբերին Փարիզի ավտոսալոնում Daimler-ը ներկայացրել է Generation EQ բացառապես էլեկտրական շարժիչով նոր ավտոմոբիլը: Կոնցեռնի պլաններով՝ 2025 թվականին էլեկտրամոբիլների բաժինը Daimler-ի վաճառքների ընդհանուր ծավալում կկազմի 15-ից մինչեւ 25 տոկոս: Վեբերը հայտնել է, որ ստեղծվելիք տասն էլեկտրամոբիլներից երեքը կլինեն Smart դասի:
Bayerische Motoren Werke AG (BMW) գերմանական ավտոմոբիլաշինական ընկերությունը մտադիր է 2017 թվականին էլեկտրամոբիլների վաճառքներն ավելացնել մեկ երրորդով՝ դրանք հասցնելով ավելի քան 100 հազարի: Այս մասին կոնցեռնի ղեկավար Հարալդ Քրյուգերը հայտարարել է Suddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում:
Գլխավոր խնդիրը, որը պետք է լուծեն ինժեներները, կուտակչային մարտկոցների մշակումն է, որոնք կկարողանային աշխատանքի բավարար ժամանակ ապահովել: Բացի այդ, հաճախորդները պետք է հնարավորություն ունենան արագորեն լիցքավորել դրանք: Մարտկոցների մշակմամբ զբաղվելու է Toyota Motor-ի հատուկ ստորաբաժանումը: Դրա հետ մեկտեղ, ղեկավարությունը քննարկում է նաեւ կողմնակի արտադրողից էլեկտրամոբիլների այդ հանգուցային բաղադրիչների գնման տարբերակը, որպեսզի նվազեցնի մեքենայի արժեքը՝ դրա բարձր բնութագրերը պահպանելով հանդերձ:
Նախատիպը համալրել են 5,7-լիտրանոց V8 շարժիչով՝ Garret ընկերության երկու տուրբիններով: Շարժիչը զուգակցվում է ATI Performance Products ֆիրմայի կողմից հատուկ պատրաստված փոխանցատուփի հետ: Toyota Land Speed Cruiser-ի առավելագույն արագությունը կազմում է ժամում 354 կիլոմետր:
Toyota ճապոնական ավտոմոբիլային կորպորացիան ամբողջ աշխարհից 5,8 մլն ավտոմեքենա է հետ կանչում անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով:
Գերմանական ավտոարտադրողը պլանավորում է թողարկել նոր «hypercar» V6-տուրբո հիբրիդային շարժիչով, որը տվյալ պահին օգտագործվում է «Ֆորմուլա 1»-ում Mersedes-ի բոլիդների վրա:
Volkswagen ընկերությունը Փարիզի ավտոսալոն է բերել ինքնավար կառավարմամբ էլեկտրամոբիլի կոնցեպտը:
Lifer.com.ua կայքը ներկայացրել է, թե ինչ են նշանակում սվտոմեքենայի կառավարման վահանակի նշանները։
Bentley Motors ընկերությունը մասնագիտացած է լյուքս ավտոմոբիլների ստեղծման բագավառում, հիմնվել է 1919 թվականին Մեծ Բրիտանիայում, 1998 թվականից մտնում է Volkswagen Group կոնցեռնի կազմի մեջ:
Ամերիկյան Ford Motors ավտոարտադրողը Հյուսիսային Ամերիկայում ավելի քան 2,3 մլն ավտոմեքենա է հետ կանչում կողային դռների փականում առկա թերության պեատճառով, որոնք կարող են բացվել շարժման ընթացքում:
Եվրոպական հանձնաժողովը մեղադրում է Volkswagen AG (VW) գերմանական ավտոմոբիլային ընկերությանը ԵՄ 20 երկրներում օրենսդրական խախտումներ կատարելու մեջ՝ դիզելային շարժիչների արտանետումների մասին տվյալների հետ կապված սկանդալի գործով:
Միացյալ Նահանգների Cadillac ընկերությունը ներկայացրել է նոր կոնցեպտ-քար, որն ստացել է Escala անվանումը:
Drivetribe սոցիալական ցանցի նախագիծը, որն ստեղծում են Top Gear շոուի նախկին հաղորդավարներ Ջերեմի Քլարքսոնը, Ռիչարդ Հեմոնդը եւ Ջեյմս Մեյը, հավաքել է ավելի քան 5 միլիոն ներդրումներ, հաղորդում է BBC-ն:
Ford ամերիկյան ավտոարտադրողը մտադիր է իր առաջին լիովին ինքնակառավարվող ավտոմեքենան շուկա հանել 2021 թվականին: Այս մասին հայտնել են այդ ավտոհսկայի ներկայացուցիչները:
Մոդելը կստանա Range Rover SVAutobiography Dynamic տարբերակը, որն ստեղծել է Special Vehicle Operations ստորաբաժանումը: Այդ ավտոմեքենայի կապոտի տակ 550 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչ է:
Ճապոնիայի Toyota Motor կոնցեռնն ամբողջ աշխարհից 1,43 միլիոն ավտոմեքենա է հետ կանչում անվտանգության բարձերի անսարքության պատճառով: Կորպորացիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ դա պայմանավորված է անվտանգության բարձերի աշխատանքում հնարավոր անսարքությունների հետ, որոնք կարող են հանգեցնել ուղեւորների եւ վարորդների վնասվածքների:
Kia մակնիշի 100 իրացված ավտոմեքենաներին միջին հաշվով բաժին է ընկնում 83 արատ այն դեպքում, երբ Porsche ընկերության այդ ցուցանիշը հավասար է 84-ի: Մասնագետները նշում են, որ զանգվածային բրենդը ցուցակի գագաթ է բարձրացել 27 տարվա ընթացքում առաջին անգամ:
Մեծ Բրիտանիայի Rolls-Royce Motor Cars ընկերությունը, որը մասնագիտացած է լյուքս ավտոմոբիլների արտադրության բնագավառում, Լոնդոնում ներկայացրելէ 103EX-ի կոնցեպտուալ նմուշը: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը:
Շարքում տեղ են գտել չորս նորացված տարբերակներ. GT Speed-ը, GT Speed Convertible-ը, GT Speed Black Edition-ը եւ GT Speed Convertible Black Edition-ը: Այս շարքի ավտոմոբիլը կարող է զարգացնել ժամում մինչեւ 331 կիլոմետր արագություն:
Automechanika Dubai 2016 ավտոմոբիլային ցուցահանդեսում ներկայացրել են իր տեսակի մեջ միակ Nissan R35 GT-R մոդելը, որը պատված է ոսկու փայլ նմանակող ներկով: Ինչպես հայտնել է Luxurylaunches-ը, ավտոմեքենայի գինը մեկ միլիոն դոլար է:
Լիցքավորումից հետո էլեկտրակարը կարող է հաղթահարել գրեթե 350 կիլոմետր տարածություն: Տեղից ժամում մինչեւ 96 կիլոմետր ավտոմոբիլը կարող է թափառք վերցնել ընդամենը 4 վայրկյանում:
«Տարվա հմաշխարհային ավտոմոբիլ» ամենամյա մրցույթի հաղթող է դարձել Mazda MX-5-ը: Ժյուրիի քվեարկության արդյունքները, որը 73 ավտոմոբիլային լրագրողների էր ներառում 23 երկրներից, հայտարարել են Նյու Յորքի ավտոսալոնում:
Carscoops կայքը հրապարակել է լուսանկարներ, որոնք ցուցադրում են «Ժնևի ավտոսրահի» ստենդների մոտ նկատված ամենագեղեցիկ աղջիկներին: