Բաժիններ՝

Pininfarina-ի էլեկտրական սեդանը 1000 կիլոմետր կանցնի առանց լրալիցքավորման

Pininfarina դիզայներական տունը Պեկինի ավտոսալոնում կներկայացնի երկու նոր կոնցեպտ-կար՝ մշակված Հոնկոնգի Hybrid Kinetic Group ընկերության հետ համագործակցությամբ: Դրանցից մեկը կլինի H500 էլեկտրական սեդանը, որի պատկերն ատելիեն հրապարակել է իր թվիթերում։ Նորույթի մասին լրացուցիչ տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում:

Ենթադրաբար, տեխնոլոգիապես H500-ը կկրկնի Pininfarina-ի նախորդ կոնցեպտ-կարերը. մասնավորապես խոսքը վերաբերում է HK GT կուպեին, որը հանդերձված է տուրբոգեներատոր ունեցող հիբրիդային ուժային կայանքով: Մեկ լիցքավորմամբ սեդանը կկարողանա ընթանալ մինչեւ հազար կիլոմետր:

Pininfarina-ի եւ Hybrid Kinetic Group-ի համագործակցությունն սկսվել է 2017 թվականին՝ H600 էլեկտրական սեդանի թողարկմամբ: Դրանից անմիջապես հետո ընկերությունը մշակել է K550 եւ K750 քրոսովերների, ինչպես նաեւ HK GT կուպեի դիզայնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս