Բաժիններ՝

Toyota-ն «Պրադոն» վերածել է երկտեղանոց ապրանքատար ֆուրգոնի

Toyota ընկերությունը ներկայացրել է Land Cruiser Prado նորացված արտաճանապարհային ավտոմոբիլի նոր վերափոխակը՝ ապրանքատար ֆուրգոնը, որտեղ մնացել էուղեւորների սոսկ երկու տեղ: Utility Commercial անվանումն ստացած ավտոմոբիլը նախատեսված է ինչպես կարճաբազա տարբերակով, այնպես էլ ստանդատ հինգտեղանոց կատարմամբ։

Այդ ավտոմոբիլի սալոնում նստոցների հետեւում տեղադրված է միջնորմ՝ բացվող լուսամուտով, իսկ այնուհետեւ հարթ հատակ բեռի համար: Կարճաբազա տարբերակի (դրա գաբարիտային երկարությունը 4395 միլիմետր է) ուղեբեռային հատվածամասի ծավալը կազմում է 1584 լիտր, իսկ օգտակար բեռնվածքը՝ 593 կիլոգրամ: Հինգդռնանի վերափոխակում այս ցուցանիշները հասնում են համապատասխանաբար 2216 լիտրի եւ 756 կիլոգրամի: «Պրադո» ապրանքատար ֆուրգոնն առաջարկվում է սոսկ 180 ձիաուժ հզորությամբ 2,8-լիտրանոց դիզելային շարժիչով եւ մեխանիկական փոխանցատուփով:

Ավտոմոբիլի համալրումն առավելագույնս պարզեցված է: Արտաճանապարհային ավտոմոբիլի հանդերձումը ներառում է օդորակիչը, հալոգենային ցոլալապտերները, բազկաթոռների գործվածքային հարդարումը եւ 17-դյույմանոց պողպատե սկավառակները: Նորույթը պատրաստված էՄեծ Բրիտանիայի շուկայի համար: Ավտոմեքենայի գներն սկսվում են 27,5 հազար ֆունտ ստեռլինգից: Սովորական մարդատար Prado-ն կարժենա 33,4 հազար ֆունտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս