Aston Martin Vantage-ը կհամալրվի 435 ձիաուժ հզորությամբ նոր շարժիչով
Անգլիական Aston Martin ընկերությունը պատրաստվում է Vantage մոդելի մեքենայում տեղադրել Mercedes-AMG CLS 53 շարժիչ: Ինչպես տեղեկացնում է Wheels պարբերականին, այս մասին հայտնել է Aston Martin ընկերության գլխավոր ինժեներ Մեթ Բեքերը:
3 լիտր ծավալով շարժիչի հզորությունը կազմելու է 435 ձիաուժ, իսկ 100 կմ/ժ թափառքի համար մեքենայից պահանջվելու է ընդամենը 4.5 վայրկյան:
Vantage-ի առավելագույն արագությունը կազմելու է 270 կմ/ժ, ընդ որում, վառելիքի ծախսը 100 կմ -8.5 լիտր հարաբերակցությամբ: