
Volkswagen-ի ղեկավարը որոշեց պաշտոնաթող լինել

Գերմանիայի Volkswagen ավտոմոբիլաշինական կոնցեռնը հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մաթիաս Մյուլլերի պաշտոնաթող լինելու մասին։ Մյուլլերի ամբողջ կարիերան կապված է Volkswagen-ում աշխատանքի հետ. 1972 թվականին նա 19 տարեկան հասակում սովորել է Audi-ի գործարանում եւ 1984 թվականին սկսել է աշխատանքն ընկերությունում համալսարանում բարձրագույն կրթություն ստանալուց հետո:
Նա Volkswagen-ի ղեկավար է նշանակվել 2015 թվականին՝ դիզելային շարժիչներում արտանետումների ցուցանիշների նվազեցման հետ կապված սկանդալից հետո: Volkswagen-ի նոր CEO կդառնա համանուն բրենդի ղեկավար Հերբերտ Դիսը, որն ընկերություն է եկել 2015 թվականին BMW-ից, մինչ այդ նա աշխատել է Bosch-ում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: