Audi ընկերությունը ներկայացրել է Q5 քրոսովերի երկարավուն տարբերակը, որը դարձել է գերմանական մակնիշի՝ մեծացված անվային բազայով առաջին արտաճանապարհայինը:
Պեկինում բացվել է Auto China 2018 միջազգային ավտոսալոնը:
Պեկինում կայացել է BMW iX3 էլեկտրական քրոսովերի նախատիպի հրապարակային դեբյուտը:
Volkswagen խոշորագույն գերմանական ավտոկոնցեռնը Չինաստանի գործընկերների հետ միասին 15 մլրդ եվրո կներդնի մինչեւ 2020 թվականը էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների եւ տրանսպորտի անվարորդ կառավարման տեխնոլոգիաների զարգացման գործում։
Buick մակնիշը, որը պատկանում է General Motors կոնցեռնին, բացահայտել է Enspire կոնցեպտուալ քրոսովերին վերաբերող մանրամասները, որի հանրային դեբյուտը Պեկինի ավտոսալոնում կկայանա արդեն ապրիլի վերջին:
Չինաստանի Autohome հրատարակությունը ձեռք է բերել Vision Mercedes-Maybach Ultimate Luxury կոնցեպտի՝ շքեղ արտաճանապարհային ավտոմոբիլի առաջին լուսանկարը, որի դեբյուտը հաջորդ շաբաթ կլինի Պեկինում:
Միացյալ Նահանգների Hyperloop Transportation Technologies (HTT) ընկերությունը եւ Էմիրությունների Aldar Properties դեւելոպերը համաձայնագիր են կնքել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) Hyperloop օդաճնշական գերարագ տրանսպորտային համակարգի մայրուղու կառուցման վերաբերյալ:
Միացյալ Նահանգների Incline Dynamic Outlet կինոստուդիան, որը մասնագիտացած է օդանկարահանումների բնագավառում, կառուցել է աշխարհում ամենաարագընթաց խցիկ-քառը:
Lexus ընկերությունը հրապարակել է հաջորդ սերնդի ES սեդանի առաջին լուսանկարները:
Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել աշխարհում ամենաթանկ ավտոմոբիլային համարանիշը՝ F1-ը:
Շվեդիայում բացվել է էլեկտրիֆիկացված առաջին ճանապարհը, որը լիցքավորում է իր վրայով շարժվող էլեկտրական փոխադրամիջոցների մարտկոցները:
Toyota ընկերությունը ներկայացրել է Land Cruiser Prado նորացված արտաճանապարհային ավտոմոբիլի նոր վերափոխակը՝ ապրանքատար ֆուրգոնը, որտեղ մնացել էուղեւորների սոսկ երկու տեղ:
Գերմանիայի Volkswagen ավտոմոբիլաշինական կոնցեռնը հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մաթիաս Մյուլլերի պաշտոնաթող լինելու մասին։
Pininfarina դիզայներական տունը Պեկինի ավտոսալոնում կներկայացնի երկու նոր կոնցեպտ-կար՝ մշակված Հոնկոնգի Hybrid Kinetic Group ընկերության հետ համագործակցությամբ:
Tesla ընկերությունը Model 3 էլեկտրաքառի լիաշարժաբեր վերափոխակը կթողարկի այն բանից հետո, երբ մոդելի արտադրության ծավալը կհասնի շաբաթական հինգ հազար ավտոմոբիլի:
Ամերիկացի ավտոարտադրողներն աստիճանաբար կրճատում են այսպես կոչված ուղեւորատար ավտոմեքենաների՝ համեմատաբար ոչ մեծ եւ խնայողական սեդանների, կուպեների, հեթչբեքների թողարկումը եւ անցնում են ավելի շահութաբեր արտաճանապարհայիններին ու պիկապներին, որոնց բաժինը շուկայում շարունակում է աճել:
«Լյուքս» դասի Mercedes-Benz ավտոմեքենաների գերմանական արտադրողը, որը մտնում է Daimler AG կոնցեռնի մեջ, ռեկորդային վաճառքներ է գրանցել 2018 թվականի մարտին, ինչպես նաեւ առաջին եռամսյակի արդյունքներով, մասնավորապես, Չինաստանում նրա մեքենաների բարձր պահանջարկի շնորհիվ։
Tesla ամերիկյան ընկերությունը 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ավելացրել է թողարկվողէլեկտրամոբիլների քանակը:
Ֆիլիպինների Meep ընկերությունը կառուցել է Green Falcon էլեկտրական մոտոցիկլետը՝ հնկեղեգե թափքային պանելներով:
Նյու Յորքի ավտոսալոնում հայտարարվել է «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» մրցույթի հաղթողը:
Հզորագույն Chevrolet Corvette -ը՝ ZR1-ը, կարող է զրոյից մինչեւ ժամում 96 կիլոմետր արագություն հավաքել 2,85 վայրկյանում:
Ֆրանսիացի ռոք-կատարող եւ կոմպոզիտոր Ջոնի Հոլիդեյի (1943 – 2017) Ferrari-ն Ֆրանսիայում կայացած աճուրդում վաճառվել է240 հազար եվրոյով:
Lego-ի հավաստագրված մասնագետ ավստրալացի Ռայան «Բրիքման» Մաքնոթը կոնստրուկտորով հավաքել է նոր սերդնի Toyota Camry-ի լիաչափ պատճենը:
Mercedes-Benz ընկերությունը սեդանից եւ ունիվերսալից անմիջապես հետո ներկայացրել է նորացված կուպեն եւ C-Class կաբրիոլետը:
Hennessey Performance ընկերությունը ներկայացրել է վերջին սերնդի Lincoln Navigator մեծ արտաճանապարհային ավտոմոբիլի առաջին թյունինգ-պակետը:
Ճապոնիայի Toyota Motor ավտոհսկան մասնակիորեն դադարեցրել է անվարորդ ավտոմոբիլների փորձարկումները, որոնք կատարվում էին ԱՄՆ-ում՝ Միչիգանի եւ Կալիֆոռնիայի նահանգների սովորական ճանապարհներին:
Lyft-ը եւ Magna International-ը բազմամյա համաձայնագիր են կնքել ապարատային եւ ծրագրային համակարգերի համատեղ ֆինանսավորման եւ մշակման մասին, որոնք անհրաժեշտ են անվարորդ ավտոմոբիլների արտադրության համար:
Անգլիական Aston Martin ընկերությունը պատրաստվում է Vantage մոդելի մեքենայում տեղադրել Mercedes-AMG CLS 53 շարժիչ:
Նոր Զելանդիայի Հարավային կղզու Քրայսթչերչ քաղաքում թեստավորում են աշխարհում առաջին անօդաչու թռչող տաքսին:
Ճապոնիայի փոստը մարտի 12-ին ձեռնամուխ է եղել Տոկիոյի կենտրոնի փողոցներում անվարորդ ավտոմոբիլների փորձարկումներին, որոնք մոտ ապագայում կսկսեն առանց վարորդի փոխադրել ծանրոցներ, նամակներ եւ այլ առաքումներ: