Ֆրանսիայում Ջոնի Հոլիդեյի Ferrari-ն 240 հազար եվրոյով վաճառվել է աճուրդում. Figaro
Ֆրանսիացի ռոք-կատարող եւ կոմպոզիտոր Ջոնի Հոլիդեյի (1943 – 2017) Ferrari-ն Ֆրանսիայում կայացած աճուրդում վաճառվել է240 հազար եվրոյով: Այս մասին հայտնել է Le Figaro թերթը:
Osenat ավտոմոբիլային տան կոլեկցիոն ավտոմոբիլների վաճառքի աճուրդը տեղի է ունեցել մարտի 24-ին Ֆոնտենբլոյում (Փարիզի Իլ դը Ֆրանսի տարածաշրջան): Իտալական ալ Ferrari 512 TR սուպերկարը՝ բեժ կաշվե սալոնով, վաճառվել է աճուրդի սկսվելուց հետո ռեկորդային 30 վայրկյան անց: Գնորդը ցանկացել է անանուն մնալ:
Ջոնի Հոլիդեյն այդ ավտոմոբիլը ձեռք էր բերել 1994 թվականին՝ շուրջ 25 հազար կիլոմետր վազքով եւ շարժիչի 428 ձիաուժ հզորությամբ: Հայտնի է, որ այդ սուպերկարով երաժիշտը սիրում էր ուղեւորություններ կատարել Փարիզից Սեն Տրոպե (Ֆրանսիայի հարավ): Ջոնի Հոլիդեյը (իսկական անունը Ժան Ֆիլիպ Սմետ) վախճանվել է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին 74 տարեկան հասակում՝ երկարատեւ ծանր հիվանդությունից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: