Նյու Յորքի ավտոսալոնում հայտարարվել է աշխարհի լավագույն ավտոմեքենան
Նյու Յորքի ավտոսալոնում հայտարարվել է «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» մրցույթի հաղթողը: Մրցանակի պատմության մեջ առաջին անգամ առաջին տեղը բաժին է հասել Volvo-ի մոդելին՝ XC60 քրոսովերին։
Այս տարվա հունվարին XC60 քրոսովերը լավագույն արտաճանապարհայինն էր հայտարարվել ԱՄՆ-ում, իսկ XC40 կոմպակտ քրոսովերը դարձել էր «Տարվա եվրոպական ավտոմեքենա» մրցույթի հաղթողը, նույնպես առաջին անգամ մրցանակի պատմության մեջ:
XC60 մոդելն աշխարհի լավագույն ավտոմեքենայի կոչման համար պայքարում էր Mazda CX-5-ի եւ Range Rover Velar-ի հետ: Բրիտանական արտաճանապարհայինը պարգեւ է ստացել լավագույն դիզայնի համար:
«Ներկայացուցչական ավտոմոբիլ», «Սպորտքառ», «Քաղաքային ավտոմոբիլ» եւ «Կանաչ» ավտոմոբիլ» կատեգորիաներում հաղթանակ են տարել համապատասխանաբար Audi A8-ը, BMW M5-ը, Volkswagen Polo-ն եւ Nissan Leaf-ը:
Հիշեցնենք, որ 2017 թվականին «Տարվա համաշխարհային ավտոմեքենա էր հայտարարվել Jaguar F-Pace-ը, իսկ 2016 թվականին՝ Mazda MX-5-ը: