Բաժիններ՝

Toyota-ն Եվրոպայում դիզելային ավտոմեքենաների վաճառքից կհրաժարվի մինչև այս տարվա վերջը

Toyota ճապոնական ավտոարտադրողը մտադիր է մինչեւ 2018 թվականի վերջը հրաժարվել Եվրոպայում դիզելային ավտոմեքենաների վաճառքից, ինչպես նաեւ ծանր վառելիքով աշխատող նոր ուժային կայանքների մշակումներից:

Այդ մասին հայտնել է Deutsche Welle ռադիոն՝ վկայակոչելով Toyota-ի եվրոպական թեւի ղեկավար Յոհան վան Զիլին: «Դիզելը մեր մարդատար ավտոմեքենաներից կանհետանա 2018 թվականին,-հայտարարել է վան Զիլը:-Մենք այլեւս նոր դիզելային տեխնոլոգիաներ չենք մշակի մարդատար ավտոմեքենաների համար եւ առաջվա պես կկենտրոնանանք հիբրիդների վրա»: Ավելի վաղ 2017 թվականի դեկտեմբերին Toyota-ի ղեկավարությունն արդեն հայտնել էր մոտավորապես մինչեւ 2025 թվականը բենզինային եւ դիզելային ուժային սարքերով աշխատող ավտոմեքենաների թողարկումն ամբողջովին դադարեցնելու մտադրության մասին:

Ընկերությունը պլանավորում է կենտրոնանալ միայն այն ավտոմեքենաների վաճառքի վրա, որոնք այս կամ այն կերպ օգտագործում են էլեկտրական շարժիչներ: Խոսքը հիբրիդային բենզինա-Էլեկտրական մեքենաների, ջրածնային վառելիքային բաղադրիչներով աշխատող ավտոմեքենաների, ինչպես նաեւ զուտ էլեկտրամոբիլների մասին է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս