Բաժիններ՝

C-դասի երկդռնանի «Մերսեդեսը» վերածել են 1,5-լիտրանոց շարժիչով հիբրիդի

Mercedes-Benz ընկերությունը սեդանից եւ ունիվերսալից անմիջապես հետո ներկայացրել է նորացված կուպեն եւ C-Class կաբրիոլետը: Մոդելներն ստացել են նոր չափավոր-հիբրիդային ուժային կայանք, թվային սարքային պանել եւ անվտանգության համակարգեր առաջատար S-Class-ից:

Նորացված C-Class-ը գերմանական արտադրողի մեքենաների շարքում առաջինն է հանդերձվում 1,5 լիտր ծավալով նոր բենզինային «տուրբաքառյակով» եւ 184 ձիաուժ հզորությամբ: Շարժիչը կոմպլեկտավորվում է EQ Boost ստարտեր-գեներատորով՝ փոկային շարժաբերով եւ 48-վոլտանոց մարտկոցով:

Մինչեւ 100 կիլոմետրն այդպիսի շարժիչով կուպեն թափառք է վերցնում 7,9 վայրկյանում: Առավելագույն արագությունը ժամում 239 կիլոմետր է:

C-Class կուպեի եւ կաբրիոլետի դիզելային վրափոխակները հանդերձվում են նոր շարժիչով, որի հատույցը կազմում է 194 ձիաուժ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031