
Lego-ի 500 հազար խորանարդիկները վերածել են Toyota Camry-ի

Lego-ի հավաստագրված մասնագետ ավստրալացի Ռայան «Բրիքման» Մաքնոթը կոնստրուկտորով հավաքել է նոր սերդնի Toyota Camry-ի լիաչափ պատճենը:
Սեդանի մոդելի զանգվածը կազմել է երկու տոննա, իսկ դրա կառուցման համար պահանջվել է ավելի քան երկու ամիս։ Camry-ի Lego պատճենը բաղկացած է 500 հազար դետալներից:
Այն ունի բոլոր անհրաժեշտ լոգոտիպերը եւ խորհրդանիշերը, ինչպես նաեւ աշխատող ցոլալապտերները, հետին լապտերները եւ դարձակները: Ավտոմեքենայի հավաքումը տեւել է 900 ժամ, ինչը 40 անգամ շատ է, քան Toyota-ն ծախսում է իսկական Camry-ի թողարկման վրա: Toyota Camry-ի լիաչափ պատճենը կցուցադրվի Մելբուռնի Թանգարանի Մաքնոթի Brickman Awesome պատկերասրահում մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի վերջը: