
Ամենամեծ և ամենաթանկ Lincoln-ը 1.5 անգամ ավելի հզոր է դարձել

Hennessey Performance ընկերությունը ներկայացրել է վերջին սերնդի Lincoln Navigator մեծ արտաճանապարհային ավտոմոբիլի առաջին թյունինգ-պակետը: 3,5-լիտրանոց V6 տուրբոշարժիչի հզորությունը լրամշակումներից հետո 456-ից ավելացել է մինչեւ 608 ձիաուժ։
Արտաճանապարհային ավտոմոբիլի շարժիչն ստացել է կարկառի վերափոխված համակարգ, ինչպես նաեւ կառավարման լրամշակված ծրագիր, փոփոխված ներմղում, բարելավված հովացում եւ այլ տարք: Hennessey Performance-ի «Նավիգատորը» տեղից ժամում մինչեւ 96 կիլոմետր թափառք է վերցնում 4,8 վայրկյանում, իսկ մեկ քառորդ մղոնը (402 մետրն) անցնում է 12,9 վայրկյանում: «Նավիգատորի» համար լրամշակումների հավաքանու արժեքը կազմում է 19 հազար 950 դոլար: