Բաժիններ՝

Նոր KIA CEED ավտոմեքենայի լուսանկարները պաշտոնական ցուցադրությունից առաջ հրապարակվել են

KIA կորեական ավտոընկերության երրորդ սերնդի CEED ավտոմեքենայի լուսանկարները հայտնվել են համացանցում: Ինչպես տեղեկացնում է kolesa.ru կայքը, KIA CEED պաշտոնական ցուցադրությունը պլանավորվել էր իրականացնել մարտի 6-ին, սակայն լուսանկարները մեկ օր առաջ հայտնվել են համացանցում:

Հեչբեքի չափսերի մասին տեղեկություն դեռ չկա: Նախորդ սերնդի հեչբեքի երկարությունը կազմում էր 4505 մմ, լայնությունը` 1780 մմ, բարձրությունը` 1480 մմ: Անիվային բազայի չափսը կազմում էր 2650 մմ, իսկ բեռնախցիկի ծավալը՝ 528 լիտր:

Եվրոպայում ունիվերսալը , ամենայն հավանականությամբ, կառաջարկվի նույն շարժիչներով, ինչպիսիք են հեչբեքի դեպքում:

Այն համալրված է 1.4 T-GDI 140 ձիաուժ հզորությամբ բենզինային, U3 1,6 CRDi 136 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչներով:

Մեքենան ունի մուլտիմեդիոն համակարգ 5, 7 կամ 8-դյույմանոց սենսորային էկրանով, JBL Premium աուդիո համակարգ, անլար լիցքավորիչ սմարթֆոնների համար, բոլոր նստատեղերի համար՝ջեռուցման համակարգ, Cruise control համակարգ,մոնիթորինգային համակարգ դժվար տեսանելի գոտիների համար և մեքենայի ետնամասային երթևեկությունը վերահսկող համակարգ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս