Բաժիններ՝

էլեկտրական մեքենայում տեղադրվել է 1914 ձիաուժ հզորությամբ շարժիչ

Շվեյցարիայի Ժնև քաղաքում ցուցադրվել է Rimac Automobili խորվաթական ընկերության C-Two նոր էլեկտրական հիպերմեքենան:

Դրանում տեղադրվել են 1914 ձիաուժ հզորությամբ շարժիչ, լուսադիոդային օպտիկա, աէրոդինամիկ ակտիվ տարրեր և վարորդի վիրտուալ մարզիչ, որի օգնությամբ մեքենան վարողն, օրինակ, կարող է ճիշտ շրջապտույտ կատարել:

96 կմ/ժ թափառքի համար հիպերմեքենայից պահանջվում է ընդամենը 1.84 վայրկյան:

Rimac C-Two-ի առավելագույն արագությունը կազմում է 412 կմ/ժ, իսկ լիցքավորված մեքենան կարող է հաղթահարել 650 կմ:

Հիպերմեքենան ունի արհեստական բանականություն ունեցող ավտոպիլոտ, որը ունի խցանման ժամանակ մեքենան կառավարելու հնարավորություն, մոնիթորինգային համակարգ դժվար տեսանելի վայրերում, բախումը կանխող և հարմարավետ cruise control համակարգ: Մեքենան համալրված է նաև 8 տեսախցիկներով, երկու լազերային հեռաչափերով, 6 ռադարներով, 12 սոնարներով և GPS и IMU-սենսոր համակարգերով, իսկ սրահում տեղադրված են 6 մոնիտոր:

Խորվաթական ընկերությունը նախատեսում է հիպերմեքենան վաճառքի հանել 2020 թվականին:

https://www.youtube.com/watch?v=k5GDPF2XALs

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս