Բաժիններ՝

Ֆիլիպինցիները հնդկեղեգե էլեկտրաբայք են ստեղծել

Ֆիլիպինների Meep ընկերությունը կառուցել է Green Falcon էլեկտրական մոտոցիկլետը՝ հնկեղեգե թափքային պանելներով: Այդ կառուցվածքի զանգվածն ընդամենը 6,5 կիլոգրամ է, ինչը, ֆիրմայի գլխավոր կառավարիչ տնօրեն Պերես Լարսենի խոսքով, զգալիորեն փոքր է ապակեպլաստիկե նմանակից: Այս մասին հաղորդել է RideApart-ը:

Մոտոցիկլետը մշակվել է Bamboo Extreme կառավարական ծրագրի համար, որի մասնակիցները պետք է ներկայացնեին հնդկեղեգի ցողունների օգտագործման նորաստեղծական գաղափարներ: 2020 թվականին Ֆիլիպինների իշխանությունները մտադիր են այս բույսն աճեցնել 10 միլիոն հեկտարի վրա: Meep-ում հատուկ Green Falcon-ի համար ստեղծել են երկշերտանի հնդկեղեգե «զրահ»՝ ուժեղացված էպօքսիդային սոսնձով. այդ տեսքով դա պողպատից ավելի ամուր է դառնում: Դրա տակ թաքցված են էլեկտրաշարժիչը եւ մարտկոցների բլոկը, որոնց բնութագրերն առայժմ չեն հայտնում:

Քանի որ մոտոցիկլետը նախատեսված է քաղաքում շահագործման համար, դրա առավելագույն արագությունը սահմնափակված է ժամում 97 կիլոմետրով:

Ընթացքի պաշարը 50 կիլոմետր է: Լարսենն առայժմ համոզված չէ, որ Green Falcon-ը սերիական արտադրության կդրվի: Սակայն հուսով է, որ մոտոցիկլետը ոգեշնչող գործոն կդառնա մյուսների համար, եւ թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա պաշարները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30