Tesla-ն ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների թողարկման ծավալների զգալի աճ է արձանագրել
Tesla ամերիկյան ընկերությունը 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ավելացրել է թողարկվողէլեկտրամոբիլների քանակը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայում է նրա կորպորատիվ հաշվետվությունը, որը հրապարակվել է ապրիլի 3-ին։
Ընդհանուր առմամբ այդ ժամակաշրջանում Tesla-ն արտադրել է 34 հազար 494 էլեկտրաքառ, այդ թվում՝ 24 հազար 728 Model S եւ Model X ավտոմեքենա, ինչպես նաեւ «Model 3» 9 հազար 766 մեքենա: Ընկերությունում ընդգծում են, որ ընդհանուր ցուցանիշը 40 տոկոսով ավելի բարձր է, քան 2017 թվականի չորրորդ եռամսյակում: Ինչպես հետեւում է փաստաթղթից, վերջին եռամսյակն «առավել արդյունավետն է դարձել Tesla-ի պատմության մեջ»:
Ընկերությունում արձանագրել են, որ Model 3-ի արտադրության ծավալը հաշվետու ժամանակաշրջանում ավելացել է կրկնակի: Վերջին յոթ օրվա ընթացքում Tesla-ն թողարկել է նման 2020 էլեկտրաքառ: Ինչպես հետեւում է փաստաթղթից, Tesla-ն հաշվետու ժամանակաշրջանում գնորդներին հասցրել է 29 հազար 980 էլեկտրաքառ՝ 11 հազար՝ 730 Model S, 10 հազար 070՝ Model X, ինչպես նաեւ 8 հազար 180 Model 3 ավտոմեքենա: