Ավրորան փոքր աղջիկ էր, որը 1915-ին փրկվել է Հայոց ցեղասպանությունից: Նա մասնակցություն է ունեցել Հայոց ցեղասպանության պատմությունը ֆիլմի միջոցով ներկայացնելու գործում: Նա դերասանուհի չի եղել, արտիստ չի եղել, ինքն իր դերն է խաղացել ֆիլմում` ցույց տալով, որ փրկվածները փորձում են այդ պատմությունը ներկայացնել աշխարհին` նաև նրա համար, որ մարդկանց սովորեցնեն՝ կանխել մարդկության նկատմամբ դրա կրկնումը:
Հանրային տրանսպորտի բարեփոխման հարցը, իհարկե, ամենաառաջնահերթ խնդիրներից մեկն է մեր քաղաքում, իսկ այս պահին՝ աղբահանության հարցի սկզբունքային լուծումից հետո, թերևս ամենաառաջնահերթը: Մենք չենք զլանում վերահաստատել այն գնահատականները, որոնք տվել ենք հարցի վերաբերյալ նախորդ տարիներին:
Ամեն երեխայի և դեռահասի վրա ազդում է ընտանեկան մթնոլորտը և ընտանիքի ճաշակը։ Ընտանիքում է, որ ես ստացա աշխատանքի հանդեպ վերաբերմունքը, սովորեցի ժամանակս ճիշտ օգտագործել և ծույլ չլինել։
Le Journal du Dimanche․ Հաջորդ ուրբաթ Դուք Երևանում ներկայացնելու եք «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը, որը Ձեր հոր վերջին նախաձեռնություններից մեկն էր: Ի՞նչ կարող եք պատմել այս ծրագրի մասին: Ինչպե՞ս այն ծնվեց: Ո՞րն է դրա առաքելությունը։
«Շատ կուզեի, որ մեր քաղաքական գործիչները շատ արագ այդ ճանապարհն անցնեին՝ դեպի պետական գործիչներ, քաղաքական շահը, պետական շահը մի քիչ տարբերեն»։
Զավեն Խաչիկյան. ավելի քան 35 տարի զբաղվում է լուսանկարչությամբ: 1982-ին որոշում և կտրուկ փոխում է մասնագիտությունը՝ զբաղվելով կինո-ֆոտո դոկումենտով:
Երբ ես նայեցի այդ պատմությունը, ինձ համար բացահայտեցի բոլորովին նոր ու անծանոթ մի հայ հերոսուհու:
168.am-ն իր ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում ևս մեկ նոր շարք՝ «Հայ իրականության երիտասարդ դեմքերը», որի առաջին երիտասարդ հերոսը մասնագիտությամբ ճարտարապետ Դիանա Հովեյանն է, ով, սակայն, այժմ գործունեություն է ծավալում՝ որպես դիզայներ:
«Խոհարարը պետք է աստղ լինի, նա պետք է իրեն զգա շատ կարևոր մեկը, ոչ թե քիթը բարձրացնելու, այլ պատասխանատվության չափը հասկանալու համար, որովհետև նա մեկն է, ով ամեն օր կերակրում է բազմաթիվ մարդկանց, ուրեմն՝ որքան պատասխանատու աշխատանք է կատարում ինքը»:
Այդ հարցն ինձ շատ են տվել։ Դա կապված էր և՛ մեր աշխատանքային գրաֆիկի հետ, որովհետև բոլորս հիմա շատ զբաղված ենք, և՛ խումբը բավականին պասիվացել էր՝ համերգների և գործունեության առումով։ Ես զգացի, որ ստեղծագործելու առումով ինձ մոտ դադար է տեղի ունենում, և 2 տարի առաջ սկսեցի իմ առանձին նախագիծը։
«Այն թերթերը, որոնք չեն հասկանում, որ իրենց բրենդը պետք է ամեն տեսակի մրցակցությունից դուրս լինի, դատապարտված են մահանալու»:
Առհասարակ, ես որևէ հստակ մշակված քաղաքականություն չեմ տեսնում մշակութային ոլորտում, որ ասեմ՝ ա՛յ այստեղ պետք է շտկել: Պետք է շտկել ամեն ինչ, իսկ դուք ինձ հարցնում եք՝ ինչից սկսել… սկսել նրանից, որ նստեն գրքեր կարդան, հասկանան, ըմբռնեն՝ ի՞նչ է մշակույթը, այստեղից պետք է սկսել:
«Ես գտնում եմ, որ երկրում գիտության ոլորտում իրոք դեպի լավն է գնում վիճակը: Եթե հետևենք վերջին մի քանի տարիներին, ապա կարող ենք ասել, որ մենք առաջ ավելի թերահավատորեն էինք գիտությանը մոտենում»:
այկական գենետիկական տարրեր կան այլ ազգերի մոտ՝ պայմանավորված ձուլմամբ և նրանով, որ այլ ազգեր անցել են այս տարածաշրջանով: Մեր տարածաշրջանը եղել է տարանցիկ, և երբ Մերձավոր Արևելքից շարժվել են դեպի հյուսիս, Եվրոպա, անցել են մեր տարածքով, և այստեղից նաև կրել են այն հատկությունները, որոնք բնորոշ են մեզ:
Մշակույթի նախարարությունը չի կարող միաժամանակ և՛ կինոյի, և՛ գրադարանների, և՛ թատրոնի ստրատեգիաներ մշակել: Այն պետք է հենվի մասնագետների վրա, որոնք իրեն առաջարկում են ճիշտ ստրատեգիա:
«Ես չեմ ուզում արդեն երազել, ես ուզում եմ ինչ որ բան տեսնել, իմ նախորդ երազանքների արդյունքը տեսնել: Դա օրինական պետության տեսլականն է: Ես ուզում եմ դա տեսնել: Հերիք է, այլևս ժամանակ չունեմ սպասելու…»:
Մոտ ժամանակներս Երևանում կկայանան մյուզիքլի մանկական թատրոնի հիմնադիր, խմբավար Զառա Մորգանի «Մամա Միա», «Առյուծ արքան» և «Մոխրոտիկը» բեմականացումների առաջնախաղերը: Այս առիթով «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Զառա Վիրաբյանի (Մորգան) հետ: –Ձեր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում մյուզիքլը, ինչո՞ւ: –Իմ ամբողջ կյանքը մի մեծ մյուզիքլ է: Ավարտելով կոնսերվատորիան, ինձ առաջարկեցին աշխատանք Մոսկվայի «Մարինա» սլավոնա-անգլո-ամերիկյան մասնավոր դպրոցում, որը […]
Ներկայացումն առաջ է բերում մարդկային ուժի, սեռական հարաբերությունների, սիրո, դավաճանության, մահվան և արգելված ցանկությունների թեմաները: Այն պատմում է յոթ կերպարների մասին, ովքեր երկրագնդի վրա տեղի ունեցած հզոր աղետից հետո հայտնվել են մի վայրում, որ կոչվում է «Այս աշխարհից դուրս»: Այստեղ դոմինանտ են իրենց կողմից կերտված կանոններն ու ավանդույթները։
«Հաղթե՞լ են, թող իրենց տանը, իրենց նեղ շրջապատում բաժակ բարձրացնեն՝ էլի ամոթները երեսներին՝ ղուրբան լինելով էն երեխեքին, որ պառկած են Եռաբլուրում: Գիտե՞ս ինչ՝ մեզ անհապաղ ինքնամաքրում է պետք…»:
«Դու կարող ես հրապուրվել պատկերով, կարող ես նայել ինչ-որ լուսանկարի, կտավի, քեզ դուր գան, գերեն գույները, դու կարող ես ինչ-որ կադր ֆիլմից առանձնացնել և ասել, որ այս կադրը հանճարեղ է, նայեք՝ ինչ կոմպոզիցիա է, բայց դա կադր է»:
«Ամենամեծ խնդիրը ժամանակս է, որ չի հերիքում, և հետո, ցավոք, չունեմ զրուցակից, որի հետ հնարավոր լիներ անընդհատ հայերեն խոսել: Շատ հաճախ, երբ ես հայերեն եմ խոսում, ինձ պատասխանում են ռուսերեն կամ անգլերեն լեզվով: Դա ինձ դուր չի գալիս»:
Երբ փոքր էի, ես էի ավելի ակտիվ և փորձում էի իրեն եղբոր պես անընդհատ պաշտպանել: Հետո փոխվեցինք դերերով, քույրս սկսեց ապավեն լինել ինձ բոլոր հարցերում՝ փորձելով լուծել իմ խնդիրները: Այժմ կարող եմ ասել, որ հիմա մեզ մոտ էներգիայի երկկողմանի փոխանակման պրոցես է ընթանում՝ կախված իրավիճակից: Երկուսս էլ զգում ենք՝ երբ է անհրաժեշտ զրուցել, իսկ երբ՝ պարզապես լռել
«Կնոջ դիտանկյունը, որը կարող է լինել նոր, թարմ, այլ է, քան այն, ինչ տղամարդը 100 տարվա ընթացքում ստեղծել է: Պետք է ճիշտ պատմության, ճիշտ հերոսի միջոցով տալ կնոջ դիտանկյունը, և ամեն ինչ կհաջողվի»:
«Կարծում եմ՝ վաղուց արդեն չկան այնպիսի տղամարդկային գործեր, որ կինը չի կարողանում անել: Մեկ-երկու դար առաջ գուցե նման խնդիր կար, բայց ոչ այսօր: Չասեմ, որ գրելու տարածքն էլ անիմաստ պայքարի գոտի չի, թե՝ եկեք տեսնենք՝ ով ինչ կարող է անել, ինչ՝ ոչ: Գրականությունը շատ ավելի հետաքրքիր տեղ է»:
Արդեն ներկայացվել են խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների ցուցակները։ Հայաստանն այլևս նախընտրական փուլում է։ Ինչպիսի՞ն կլինի նոր խորհրդարանը, ո՞ր ուժերն առավել մեծ հնարավորություն ունեն հայտնվելու ԱԺ-ում:
«Հորինվածքը, ի տարբերություն ստի, բացի ինքնապաշտպանությունից, կարող է ունենալ ստեղծագործական բնույթ: Երեխան կարող է հորինել ոտանավորներ, պատմություններ, հեքիաթներ, որն արտահայտում է կյանքի մասին իր մոտեցումները, դատողություններն ու վերաբերմունքը»:
«Ինձ համար ֆիքսել եմ, որ չեմ կարող երբևէ լինել քաղաքականության մեջ , այնպիսի բան խոսեմ եթերով կամ նյութ դնեմ սոցիալական ցանցում, որը կարող է բացասական օրինակ լինել պատանիների համար: Հանրային կյանքն ունի իր կանոնները, և յուրաքանչյուր քիչ թե շատ հայտնի մարդ պատասխանատու է իր լսարանի առջև»:
«Հագուստն ու քեզ շրջապատող միջավայրը պետք է լինեն ներդաշնակ: Եթե կա դիսբալանս, դա արդեն նորաձև չէ: Կարևոր չէ, թե ինչ միտումներ կան նորաձևությունում, կարևորն այն է, թե ինչ միջոցառման համար ես հագնվում, ու հագուստն այդ միջավայրին համապատասխան պետք է լինի»:
«Վարշամը Երևանի երեխա է, Արմանը` Շամշադինի, և ես` Ղարաբաղի։ Մեր պատմությունները խաչվում են իրար` ռմբակոծություններ, ցուրտ ու մութ տարիներ, սակայն, քանի որ այդ ամենը երեխաների կողմից է պատմվում, շատ ծիծաղելի է իրականում»։
«Շատ քչերն են դիմանում այդ մամլիչին, և դրա համար հաճախորդների թիվն օրեցօր ավելանում է, որովհետև չեն կարողանում զուտ սոցիալական, իրենց ընտանեկան խնդիրները լուծել»։