Եվրահանձնաժողովը (ԵՀ) սեպտեմբերի 28-ին կանցկացնի ճեպազրույց Եվրամիության երկրների ներկայացուցիչների համար, որտեղ կհայտնի առաջարկություններ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ, ինչպես նաեւ կառաջարկի սահմանել ռուսական նավթի գների առավելակետ:
COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:
Ուկրաինայում շարունակվող Ռուսաստան-Արևմուտք պատերազմի և Հայաստանի համար անվտանգային աննախադեպ ճգնաժամի շրջափուլում ակտիվություն է նկատվում հայ-ամերիկյան հարաբերություններում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, ինչի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։
Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի մոբիլիզացում հայտարարելուց հետո Ղազախստան մուտք Է գործել Ռուսաստանի մոտավորապես 98 հազար քաղաքացի:
«Այս իրավիճակից հնարավոր կլիներ խուսափել, եթե երկրի ղեկավար չլիներ դավաճան և կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը: Մենք մինչև պատերազմը և դրանից հետո զգուշացրել ենք այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել և տեղի է ունենում այս օրերին: Հիմա մեր խնդիրը Հայաստանը կործանումից փրկելն է, որովհետև Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հաղթանակի սերունդ» շարժման ղեկավար Աշոտ Անդրեասյանը:
«Երբ գնում են բանակցությունների, սակարկելու ինչ-որ բաներ են ունենում, մենք այս պահին բանակցություններում սակարկելու որևէ բան չունենք։ Ստացվում է, որ պետք է գնան ու ենթարկվեն այն ամենին, ինչ իրենց թելադրում են։ Այնպես որ, ես որևէ ակնկալիք չունեմ և վաղուց չունեմ։ Կարծում եմ՝ այս վիճակում Հայաստանը երկխոսելու հեռանկար չունի»,- եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը։
Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի 27-ի սակարկությունների ընթացքում արագացրել է աճը մինչև 22%: Այն բարձրացել է 1000 խորանարդ մետրի դիմաց 2100 դոլարից, «Գազպրոմի»՝ «Նաֆտոգազ Ուկրաինիի» հետ դատավարության մասին հայտարարությունից հետո:Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հետևում է ռուսական «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում հայտնաբերված գազի արտահոսքի հետ կապված իրավիճակի զարգացմանը: Այս մասին սեպտեմբերի 27-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՀ խոսնակ Թիմ Մաքֆին։
«Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմից երկու տարի անց աշխարհում և Հարավային Կովկասում ոչ պակաս ծանր ժամանակահատված է»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը, անդրադառնալով 44-օրյա պատերազմից 2 տարի անց տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:
Ֆիլիպինները Ռուսաստանի հետ բանակցություններ Է վարում ռուսական վառելիքի հնարավոր ձեռքբերման շուրջ:
Վարչապետը հույս է հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցելությունները կկրեն ինտենսիվ բնույթ:
Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Լիբանանն արդեն երկու տարուց ավելի գտնվում է խորը ֆինանսա-տնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում է քաղաքական ու հասարակական լարվածությամբ:
սեպտեմբերի 27-ին այդ մասին հայտնել Է Rudaw հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի վարչակազմի ղեկավարին:
Նրա կարծիքով անօդաչու թռչող ապարատը, հավանաբար, պատկանում է Իրանին, սակայն քրդական կողմը խոսովանել է, որ ստույգ տեղեկատվություն չունի, թե հատկապես որտեղից է թռել դրոնը:
Շինձո Աբեի հուղարկավորության արարողությանը մասնակցել են 100-ից ավելի երկրներից ժամանած պետական բարձրաստիճան պատվիրակություններ:
Հունաստանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու սահմանների անքակտելիությանը.Դենիաս
Քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարթակներում հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից 2 տարի անց ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված. Միրզոյան
Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կատարում Է համաշխարհային առեւտրի աճի՝ իր գնահատման վերանայում դեպի նավազեցումը՝ խոստովանելով, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով կանխատեսումը մռայլ տեսք ունի:
Սեպտեմբերի 26-ին Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո համատեղ հայտարարությունում Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրել է, որ 2021 թ․ մայիսի 12-ի և 2022 թ․ սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, և ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյն Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի հետ քննարկել Է առեւտրա-տնտեսական համագործակցության ակտիվացումն արեւմտյան պատժամիջոցների պայմաններում:
Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանի «Վերին Լարս» հսկիչ անցակետում մոբիլիզացիոն կետ են բացելու:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այցով ժամանել Է Կիեւ:
ԱՄՆ-ի եւ Պակիստանի իշխանություններն ընդհանուր նպատակներ ունեն Աֆղանստանում եւ կհամագործակցեն դրանց հասնելու համար՝ չնայած այն բանին, որ Վաշինգտոնի եւ Իսլամաբադի համար կան որոշակի տարաձայնություններ:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակության Հայաստան կատարած այցից մեկ շաբաթ անց, պատվիրակության մաս կազմող, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը հանդես է եկել ադրբեջանական պատերազմական հանցագործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում դատապարտող օրենսդրական նախաձեռնությամբ՝ կոչ անելով կիրառել պատժամիջոցներ և դիմել միջազգային տրիբունալներին՝ համապատասխան հետաքննություններ անցկացնելու համար։
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանը և մինչև ամսվա վերջ ևս մեկ անգամ հանդիպելու նրա կոչին:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ չսադրված ռազմական ագրեսիային: Խոսելով նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման, ինչպես նաև կողմերի՝ խաղաղության հաստատման հարցում իսկապես հետաքրքրված լինելու մասին՝ Փրայսն ասել է ամերիկյան կողմի համար կարևոր էր կողմերի միջև հանդիպում կազմակերպելը:
Բանգլադեշի Կարատոյա գետում նավը շրջվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել է 55-ի:
Արեւմտյան երկրները հազիվ թե կտրուկ մեծացնեն սպառազինությունների մատակարարումները Կիեւին «հակահարձակման» ֆոնին եւ չեն պատրաստվում ծանր տեխնկա ուղարկելու նրան: