Բաժիններ՝

ԱՄՆ ֆինանսների նախարարը Չինաստանին բանակցությունների կոչ է արել նոր մաքսատուրքեր սահմանելու փոխարեն

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ափսոսանք է հայտնել, որ Չինաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստելու փոխարեն ամերիկյան ապրանքների ներմուծման համար մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84%։  Այս մասին նա ասել է Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարծում եմ՝ ցավալի է, որ Չինաստանն իրականում չի ցանկանում բանակցել…. Ես կարող եմ ասել, որ այս էսկալացումը վնասում է հենց նրանց», – ասել է նա։ – Չինաստանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Բեսենթը՝ շեշտելով, որ Չինաստանից ԱՄՆ արտահանումը հինգ անգամ գերազանցում է ԱՄՆ-ից Չինաստան արտահանմանը։

Ավելի վաղ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդին առընթեր սակագնային հանձնաժողովը հայտարարել էր, որ Պեկինն ապրիլի 10-ից ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 84%՝ ի պատասխան Չինաստանից 104%-ի չափով մաքսատուրքեր գանձելու Վաշինգտոնի որոշման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս