
Չինաստանն ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնում է մինչև 84%

Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների համար մաքսատուրքերը 34%-ից բարձրացնել մինչև 84%:
Այս մասին ապրիլի 9-ին հաղորդում է The Global Times-ը՝ հղում անելով Չինաստանի Պետական խորհրդին առընթեր Մաքսային սակագների հանձնաժողովին:
Նոր սակագները պետք է ուժի մեջ մտնեն ապրիլի 10-ին տեղական ժամանակով ժամը 12:01-ից:Չինական պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ երկրի իշխանություններն ԱՄՆ-ի վեց ընկերություն ավելացրել են անվստահելի կազմակերպությունների ցանկում և 12 ամերիկյան կառույցներ՝ այն իրավաբանական անձանց ցանկում, որոնց նկատմամբ գործում է արտահանման վերահսկողություն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարված լրացուցիչ 34% տոկոս մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 84% տոկոս այն բանից հետո, երբ Պեկինը հրաժարվել է հետ կանգնել պատասխան միջոցներ ձեռնարկելու իր որոշումից։
Այսպիսով, հաշվի առնելով 20% մաքսատուրքերը, որոնք Թրամփը չինական ապրանքների համար սահմանել էր իր նախագահության առաջին ժամկետում, այժմ մաքսատուրքերը կազմում են 104%:
Չինաստանն արձագանքել է Թրամփի այս քայլին՝ նրան մեղադրելով «բուլինգի գործելակերպ» կիրառելու մեջ և կոչ անելով ցուցաբերել հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձության վերաբերմունք»։
Անցյալ շաբաթ Չինաստանի իշխանություններն, ի պատասխան ԱՄՆ-ի կողմից 34% մաքսատուրքեր սահմանելու որոշման, որոշում էին ընդունել ապրիլի 10-ից ԱՄՆ-ից ստացվող ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել 34%-ի չափով։