
ՄԱԿ-ում հուսով են, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները դրական արդյունք կունենան

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) հույս են հայտնել, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները դրական արդյունք կունենան։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունը։
«Մենք մեծ հույսեր ունենք Օմանում կայանալիք բանակցությունների դրական արդյունքի առումով: Շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգները և Իրանը կիրառեն դիվանագիտությունը բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար»,- լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը։
Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային ծրագրի շուրջ։
Մարտի վերջին Թեհրանն Օմանի միջնորդների միջոցով պատասխանել էր Թրամփի նամակին:
Ապրիլի 7-ին հայտնի է դարձել, որ նամակագրությունից հետո կողմերը պայմանավորվել են բանակցությունների առաջին փուլն անցկացնել ապրիլի 12-ին՝ Օմանում։ Նշվել էր, որ հիմնական բանակցողները կլինեն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։