Բաժիններ՝

ՌԴ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։

Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ մտքեր են փոխանակել ռազմավարական գործընկերության և դաշինքի համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։ Բացի այդ, կողմերը քննարկել են նաև մի շարք արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։

«Քննարկվել են Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի օրակարգի առանցքային հարցերը և 2025-2026 թվականներին Ադրբեջանի նախագահության ժամանակահատվածում այդ հարթակում համատեղ աշխատանքի խնդիրները, ներառյալ՝ միավորումը եվրասիական տարածքում բազմակողմ համագործակցության ընդհանուր համակարգում ինտեգրելու համատեքստում»,-նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև Կասպից ծովում համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930