Բաժիններ՝

Հնդկաստանի վարչապետը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավեր է ստացել

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հրավեր է ստացել այցելել Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվան՝ Մայիսի 9-ին նվիրված տոնակատարություններին։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով լրատվամիջոցների հետ ճեպազրույցի ընթացքում Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալի կողմից արված հայտարարությունը։

«Հնդկաստանի վարչապետը Հաղթանակի օրվա տոնակատարությանը մասնակցելու հրավեր է ստացել: Հաղթանակի տոնակատարություններին մեր մասնակցության մասին կտեղեկացնենք համապատասխան ժամանակ: Ինչ վերաբերում է հնդկական կոնտինգենտի մասնակցությանը, նորություն ունենալուն պես մենք ձեզ նորից կտեղեկացնենք»,- նշել է ԱԳ նախարարության խոսնակը։

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։

Տոնական միջոցառումներին հրավիրված են նաև Չինաստանի, Բրազիլիայի և այլ երկրների առաջնորդները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս