Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտասահմանյան արժեթղթերի վերահսկողության վարչությունը (OFAC) իրանական միջուկային ծրագրին առնչվող ֆիզիկական մեկ ու իրավաբանական հինգ անձանց է ընդգրկել պատժամիջոցների ցուցակներում:  Այս մասին նշված է գերատեսչության կայքում։

«OFAC- ը պատժամիջոցների ցուցակներում ընդգրկել է Իրանում գտնվող հինգ ընկերությունների և մեկ անհատի՝ իրանական միջուկային ծրագիրը կառավարող և վերահսկող առանցքային կազմակերպություններին, այդ թվում՝ Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությանը և նրան ենթարկվող տեխնոլոգիական ընկերությանն աջակցելու համար»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Պատժամիջոցների ներքո են հայտնվել նշված կազմակերպությունների համար տեխնոլոգիաներ ձեռք բերող կամ արտադրող ընկերությունները։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին ուղղված նամակում առաջարկել էր երկու ամսվա ընթացքում նոր համաձայնագիր կնքել միջուկային ծրագրի վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930