2021թ․ ընտրություններին Ռուսաստանն աջակցեց Փաշինյանին, Պուտինն առաջին շնորհավորողն էր․ Մարկեդոնով

«Հարաբերությունները ղեկավարների անձերով պայմանավորել պետք չէ, Փաշինյանին Ռուսաստանն աջակցել է 2021 թվականի ընտրություններում»,- այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի փորձագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում մթնոլորտին՝ պայմանավորված ղեկավարների անձերով։

Ռուսաստանցի վերլուծաբանն այն համոզման է, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք չէ անձնավորել, պայմանավորել անձերով։ Նրա խոսքով, Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում կա մի նորաձև ընկալում, որ Պուտինն ու Քոչարյանն ընկերներ էին, կամ Պուտինն ու Սարգսյանը, իսկ Փաշինյանը հեղափոխական է, այդ պատճառով Պուտինը նրան չի սիրում։

«Լսեք, սիրել-չսիրել․․․ Պուտինը քանիցս ընդունել է Փաշինյանին Մոսկվայում։ Երբ 2021 թվականին Հայաստանում անցկացվեցին արտահերթ ընտրություններ, ի՞նչ է՝ Մոսկվան ինչ-որ դեսա՞նտ է իջեցրել նախկիններին աջակցելու համար։  Ոչ, իհարկե, Փաշինյանին աջակցեցին։ Ավելին, ես, հետաքրքրությունից դրդված, ուսումնասիրել եմ, թե ով երբ է շնորհավորել Փաշինյանին  ընտրվելու կապակցությամբ։ Պուտինը դա արեց ավելի շուտ, քան Բայդենը և Մակրոնը։ Չէ՞ որ դա փաստ է»,- նշել է Մարկեդոնովը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930