Լավրովը կմեկնի Անթալիա․ Ֆիդանի հետ հանդիպմանը կքննարկվի իրավիճակն Անդրկովկասում․ Զախարովա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Անթալիայի դիվանագիտական 4-րդ ֆորումին։ Այս մասին քիչ առաջ ամենշաբաթյա ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ապրիլի 12-ին Սերգեյ Լավրովը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի 4-րդ դիվանագիտական ​​ֆորումին։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է ՌԴ ԱԳՆ ղեկավարի ելույթը և երկկողմ հանդիպումներն օտարերկրյա գործընկերների հետ։ Ակնկալվում է, որ կքննարկվեն միջազգային օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ իրավիճակը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Անդրկովկասում, Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև առանձին պետությունների հետ հարաբերությունների արդի հարցեր»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ զուգահեռաբար քիչ առաջ ՀՀ ԱԳ նախարարությունը հաղորդեց, որ այս տարի ևս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայում անցկացվող Դիվանագիտական ֆորումին։

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930