«Բանակային ուժերը աշխատում են կրակի աղբյուրների դեմ, որոնք ուղղված էին տեղակայման գծերի մոտ գտնվող քաղաքացիական գյուղերին», – հայտարարել է նախարարությունը։
«Այսքանից հետո ուզում եմ տեսնել այն քաջագործ օտարերկրյա ներդրողին, որը Սամվել Կարապետյանի հետ կատարվողից հետո Հայաստանում ներդրում կանի. օտարերկրյա ներդրողները փախնում են Հայաստանից»:
Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքը դեռևս պահպանվում է, և հակամարտությունը չի կարելի համարել լիովին ավարտված։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Հաթամին։
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ հանդիպումից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ համաձայնություն կա 1,200 գերու փոխանակման վերաբերյալ, և ցուցակների վրա աշխատանքը շարունակվում է։
Գազայի հատվածում սովից ու թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 175-ի: Այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը:
«Սին են այն հույսերը, որ եթե վաղը «միջանցքի» հարցը լուծվի, «Խաղաղության պայմանագրի» հարցը կլուծվի, բայց դա կարող է գործընթացը մի քիչ արագացնել։ Այստեղ խնդիրն այն է, որ Հայաստանն այդ պայմանագրից առանձնապես շատ բաներ չի կարող ակնկալել, դա կարող է ինչ-որ առումով մի քիչ նվազեցնել լարվածությունը, բայց վերջին 1-1,5 տարվա փորձը կա, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են առանց այդ փաստաթղթի էլ ապրել, այն այդպես որոշիչ դերակատարում չունի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունովը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է զինաթափվի և հեռացվի Գազայի կառավարումից, X սոցցանցում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն։
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում գերմանա-հոլանդական կորպուս ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է ERR-ը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրին։
Իրանի հետախուզության օպերատիվ աշխատակիցները բացահայտել են Իսրայելի ռազմաօդային ուժերի օդաչուների, հրամանատարների և անօդաչու թռչող սարքերի օպերատորների ամբողջական տվյալները, որոնք հունիսին մասնակցել են երկրի դեմ Իսրայելի պատերազմին, գրում է Mehr-ը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ վայր չի դնի զնեքը մինչև անկախ Պաղեստինի պետություն չստեղծվի. այս մասին, dw.com-ի փոխանցմամբ, հայտարարել է խմբավորումը:
ՌԴ Կամչատկայի թերակղզում արթնացել է Կրաշենիննիկով հրաբուխը, ծխի և մոխրի սյունն արտանետվել է հրաբխից՝ հասնելով ծովի մակարդակից 6,000 մետր բարձրության, հայտնում է dw.com-ը:
ՌԴ Վորոնեժի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով չորս մարդ Է տուժել, ամբողջովին ավերվել է մի սեփական տուն: Այս մասին հայտնել է Վորոնեժի մարզպետ Ալեքսանդր Գուսևը Telegram ալիքում։
Ավելի վաղ օդանավակայանը նմանատիպ սահմանափակումներ էր մտցրել հուլիսի 25-ին, միջոցառումները ուժի մեջ էին մոտ երկու ժամ։
Աբրահամի համաձայնագրերի նախաձեռնությունն ինքնին մի ժամանակ հանգեցրել է Իսրայելի և ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի և Սուդանի միջև հարաբերությունների կարգավորմանը և Թրամփի թիմի կողմից համարվում է արտաքին քաղաքականության հիմնական հաջողություններից մեկը։
Բրիտանիայի բնակչուհին մահացել է այն բանից հետո, երբ շունը լիզել է նրա վերքը, գրում է Mirror պարբերականը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն Այվազովսկու հուշարձանի քանդումը որակել է «տրամաբանական, ճիշտ և օրինական»:
Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով, չնայած ՌԴ-ԱՄՆ բանակցություններն ավարտված չեն, սակայն Թրամփի ակնկալիքները, իր խոսքով, չեն բավարարվել, որը հանգեցրել է Թրամփի հռետորաբանության փոփոխությանը։
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) ինքնագիտակցություն և մտածելու ունակություն ունենան, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։
«Նա քիչ անդրադարձավ այդ թեմային, չնայած՝ նշեց, որ այնպես չէ՝ պետք է սպասենք 2026-ի ընտրություններին, ընտրություններն, այսպես թե այնպես, լինելու են, բայց խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է ձերբազատվի Նիկոլի իշխանությունից: Թե դա ինչպես պետք է լինի, արդեն ժամանակի և տեխնոլոգիաների հարց է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շահին Շիխլինսկին հետախուզման մեջ էր։
Արցախ անպայման վերադառնալու ենք՝ որպես տեր, և դեռևս պարզ չէ՝ Բաքուն ում տիրապետության տակ է լինելու։ Մարդն ունի մարմին և հոգի։ Այսօր դպրոցներում երեխաները չգիտեն, որ հոգի ունեն։ Ոչ ոք նրանց դա չի ասում, ծնողներն էլ ամեն ընտանիքում չէ, որ ասում են։ Շատ երեխաներ չգիտեն այդ մասին։ Այսքան վերլուծաբաններ ու քաղաքագետներ են խոսում, ով ասես՝ խոսում է, ասում են՝ վստահություն, երաշխավորություն։ Դրանք ինչո՞վ են չափվում՝ ո՛չ կիլոգրամներով, ո՛չ մետրերով, ոչնչով չի չափվում։ Դա մի կատեգորիա է, որը բխում է մեր հոգուց, ոչ թե մարմնից։ Երբ Ալիևին ես լսում, նրա հոգուց աղբ է դուրս գալիս, թափվում դեպի մեզ։
Մեծ հետաքրքրությամբ ծանոթացա Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի 50-ամյակին և ԵԱՀԿ-ի ստեղծմանը նվիրված հոդվածին:
2024 թվականի դեկտեմբերի վերջին մենք գրել էինք, որ Երևանը մտադիր չէ Մինսկ վերադարձնել նույն տարվա հունիսին Հայաստան կանչված իր դեսպանին։
Հնդկաստանը շարունակում է նավթ գնել Ռուսաստանի Դաշնությունից:
Ցանկացած ճգնաժամային իրավիճակում եկեղեցու առաքելությունը միշտ եղել է համախմբողի դերը ստանձնելը, և այսօր էլ հայոց եկեղեցին իր կոչերով ու պատգամներով փորձում է համախմբել աշխարհասփյուռ հայ ժողովրդին Արցախի հիշողության և առհասարակ ազգային խնդիրների շուրջ։
Նա ընդգծել է, որ Պակիստանում BrahMos-ի մասին միայն հիշատակումը մարդկանց գիշերը արթուն է պահում: Ուտար Պրադեշից արձակված հրթիռները կհարվածեն ահաբեկիչներին նոր հարձակման դեպքում:
Հորդանանի զինված ուժերը հաճախ հաղորդում են սահմանային ներթափանցման (երբեմն թմրանյութերի մաքսանենգության համար) փորձեր կանխելու մասին:
Ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունը տեղի է ունենում Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։
Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը նախկինում կոչ էր արել իշխանություններին այս տարվա նոյեմբերին անցկացնել արտահերթ ընտրություններ
Իրանի տնտեսությունը իրանական օրացույցային տարվա առաջին երկու ամիսներին (սկսած մարտի 21-ից) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.4 տոկոսով: