Բաժիններ՝

Հրդեհի վայրում հայտնաբերել են 12 կոճղ. ծառերն ապօրինի հատողը ներկայացվել է նախաքննական մարմին

Մարտի 12-ին ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Համայնքային ոստիկանության Կապանի բաժին ստացվել է ահազանգ, որ Վաչագան բանավանի «Ղրբանց» կոչվող տարածքում հրդեհաշիջման ընթացքում հայտնաբերվել են հատած ծառեր և ծառ հատելու գործիքներ:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 12 կոճղ:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել և փայտանյութն իր տան բակ է տեղափոխել նույն բանավանի բնակիչ 58-ամյա մի տղամարդ:

Բաժնում տղամարդը խոստովանել է կատարածը:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31