Բաժիններ՝

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին․ ուկրաինական կողմը հայտնում է շենքի փլուզման և 1 զոհի մասին

Ռուսաստանի զինված ուժերը մարտի 31-ին հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Լվովի մարզի կրիտիկական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով կա 1 զոհ։ Այս մասին հայտնել է Լվովի մարզային ռազմական ադմինիստրացիայի ղեկավար Մաքսիմ Կոզիտսկին։

Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով մեկ ադմինիստրատիվ շենք է փլվել, ինչի հետևանքով նարև հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել է հրշեջների կողմից։

Կոզիտսկին նաև հայտնել է, որ փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում, հեռացնում են փլատակները, որոնցում կարող են դեռ մարդիկ մնացած լինել ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին բարձր ճշգրտությամբ հարվածներ հասցնելու մասին։ Նշվում է, որ հարվածների արդյունքում խափանվել է Ուկրանիայի սպառազինության պատրաստման և վերականգնման պաշտպանական արդյունաբերության աշխատանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս