ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» հրամանատարներից մեկի սպանության մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանի հարավում՝ Կունինում, անօդաչուի հարվածից «Հեզբոլլահի» էլիտար «Ռադվան» շարժման բարձրաստիճան զինվորական է սպանվել, հայտնում է Times of Israel-ը:

Իսմայիլ Ալի ալ-Զինը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, եղել է «Ռադվանի» հակատանկային հրթիռային ստորաբաժանման ավագ հրամանատարը։

Իսրայելի պաշտպանության ուժերը Ալ-Զինին անվանել են «հակատանկային հրթիռների մասին գիտելիքի կարևոր աղբյուր և պատասխանատու իսրայելցի քաղաքացիական անձանց, համայնքների և անվտանգության ուժերի դեմ տասնյակ հակատանկային հրթիռային հարձակումների համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031