Նիդեռլանդները ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որը Ուկրաինային կմատակարարի 500 միլիոն եվրոյի ամերիկյան զենք։
ԱՄՆ նախագահ Թրամփը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շեմին է։ Այս մասին The Wall Street Journal-ի համար գրված հոդվածում գրել է Հանրապետական կուսակցության անդամ, ամերիկացի սենատոր Սթիվ Դեյնսը։
Շվեյցարիայի կառավարությունը, ԱՄՆ-ի կողմից շվեյցարական ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուց հետո, այս պահին չի դիտարկում ԱՄՆ-ի նկատմամբ որևէ պատասխան քայլ ձեռնարկելու տարբերակ։
«Ես չեմ վիճարկում Ռոբերտ Քոչարյանի ձևավորած «Հայաստան» դաշինքի մեծ բևեռ լինելը։ Ասենք՝ այդպես է, լա՛վ, բա հետո՞։ Եթե ամենամեծն եք, իմացեք՝ ամենամեծից ամենամեծ պատասխանատվությունն են մարդիկ սպասում, եթե կարծում եք, թե նման ձևով մեծ լինելը պատիվ է բերում, քավ լիցի։ Ասում եք, թե ամենամեծն եք, այդ դեպքում, պարոն նախագահ, ամենամեծը լինելով՝ ի՞նչ եք անում, սպասում եք, որ մյուսները գործ անեն, գնաք կանգնեք կողքի՞ն։ Հայաստանին ի՞նչ օգուտ այդ ամենամեծից»:
ԱՄՆ-ԵՄ առևտրային համաձայնագրի արդյունքը ցույց է տալիս, որ Եվրոպան դժվար թե կարելի է համարել «ռազմավարականորեն անկախ» խաղացող, ըստ ԵՄ արտաքին գործերի նախկին գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերը՝ ռուսական նավթի գնման պատճառով։
Մի շարք արաբական և եվրոպական երկրներ, համագործակցելով Իսրայելի պաշտպանության բանակի հետ, վերջին մի քանի ժամվա ընթացքում ինքնաթիռներով մարդասիրական օգնության 120 պալետ են տեղափոխել Գազայի հատված։ Այս մասին օգոստոսի 4-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Օրերս հայտնի դարձավ, որ «Եվրասիա» և «Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպությունները «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակում պատրաստվում են մարդասիրական օգնություն ուղարկել բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված արցախցիներին:
Սիրիայի իշխանությունները թույլատրել են ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությանը (ՄՄԿ) վերականգնել պաշտոնական ներկայությունը երկրում և ակտիվացնել գործունեությունը։ Այս մասին ասվում է ՄՄԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։
Ֆիլիպինյան և հնդկական ռազմածովային ուժերն առաջին անգամ համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Հարավչինական ծովի վիճելի տարածքում:
«Մենք տեսնում ենք, որ տեղեկությունները վերաբերում են կարգավորման մի շարք ճյուղերին, ինչպես նաև մի հարցի, որը զուտ ամերիկյան օրակարգ է։ Աբրահամի համաձայնագրերը, որոնցով, ինչպես ասացի, ԱՄՆ-ն ձգտում է այս ռեգիոնում իր ազդեցության հստակությանը, բնականաբար, կտա նոր խորություն, եթե ԱՄՆ աշխարհաքաղաքական ծրագրերը չխախտվեն այլ հանգամանքներով: Սակայն ներկայումս թվում է, որ, ինչպես ավելի վաղ, գլխավոր խոչընդոտները կողմերի միջև են, իսկ միջնորդի հարցում այս պահին հակամարտող կողմերը տարաձայնություններ չունեն»,- նկատեց Սիմոնովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել։
Ղազախստանում Ռուսաստանի կողմից առաջին ատոմակայանի շինարարության մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 8-ին Ալմաթիի մարզի Ուլկեն գյուղի մոտ։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Վիլնյուսում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իսրայելին կոչ է արել սովը չօգտագործել որպես քաղաքականության գործիք։
Կրեմլը չի բացառում այս շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորությունն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ։
Եմենի ափերի մոտ խորտակվել է միգրանտների տեղափոխող նավ, որի հետևանքով զոհվել է տախտակամածին գտնվող 157 մարդուց առնվազն 68-ը:
Մեծ Բրիտանիան պլանավորում է խոշոր դիվերսիա՝ ռուսական նավթի տեղափոխումը «բոլոր միջազգային նավագնացության համար սպառնալիք» հայտարարելու համար, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ՝ փորձագիտական մակարդակով այդ հանդիպման նախապատրաստությունից հետո:
Թեհրանը մտահոգիչ հաղորդագրություններ է ստացել ադրբեջանական բանտերում Իրանի քաղաքացիների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին:
Լիտվայի նախարարների կաբինետը հրաժարական է տվել։ Կառավարությունը նման որոշում է կայացրել հրավիրված հատուկ նիստի ընթացքում։
Կորեայի Հանրապետության զինված ուժերն օգոստոսի 4-ից սկսել են ԿԺԴՀ-ի հետ սահմանից հանել բարձրախոսները, որոնք նախատեսված էին Ժողովրդական Հանրապետության կողմն ուղղված քարոզչական հեռարձակումների համար:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային բացառել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու նպատակով Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցություններ վարելու հնարավորությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ոչ մի տեսուչ ֆիզիկապես Իրանում չէ։
Թերսնման և սովի պատճառով զոհերի թիվը Գազայի հատվածում հասել է 180-ի։ Նրանց շարքում 93-ը երեխաներ են։ Այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա օրերին կքննարկեն երկու երկրների միջև առևտրային համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Կանադայի և ԱՄՆ-ի միջև միջգերատեսչական հարաբերությունների նախարար և առևտրի պատասխանատու Դոմինիկ Լեբլանը։
«Հարազատին դատի տվողին մենք կթողնե՞նք, որ գա այստեղ, միանշանակ ամբողջ ժողովուրդը դեմ է։ Եկեք պտտվեք ամբողջ Գյումրիում, Շիրակի դաշտավայրում և Հայաստանում՝ կտեսնեք, որ կասեն՝ ռուսական ռազմաբազան մեզ արդեն 70 տարուց ավելի պաշտպանում է՝ իր թերություններով հանդերձ»։
«Մենք կստեղծենք աշխատատեղեր ԱՄՆ-ում՝ միևնույն ժամանակ պահպանելով աշխատատեղերը Ճապոնիայում և աշխարհին տրամադրելով լավ ապրանքներ: Դրանք շահավետ հարաբերություն են երկու կողմերի համար էլ», – նշել է վարչապետը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում է, ուրբաթ Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին. այս մասին X-ում գրել է «Թուրան» գործակալության՝ Պետդեպում պաշտոնական թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն:
Պարբերականը նաև հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը իսրայելցի պատանդների ընտանիքներին ասել է, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն ներկայում աշխատում են պատերազմի ավարտի և գերիներին ազատ արձակելու շուրջ շրջանակային համաձայնագրի վրա։
Կամչատկայի Մուտնովսկի հրաբխի վրա ջերմային անոմալիա է գրանցվել, ինչը վկայում է ներքին ակտիվության աճի մասին։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։