
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավորը մեղավոր է ճանաչվել ստրկական աշխատանքի հարկադրելու մեջ

Օքսֆորդի թագավորական դատարանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Լիդիա Մուգամբեին մեղավոր է ճանաչել Ուգանդայի երիտասարդ կնոջը ստրկական աշխատանքի հարկադրելու համար։ Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, դատարանը հաստատել է, որ Մուգամբեն Ուգանդայի գերագույն հանձնակատարի տեղակալ Ջոն Լեոնարդ Մուգերվայի հետ պայմանավորվել է կազմակերպել երիտասարդ կնոջ տեղափոխությունը Մեծ Բրիտանիա՝ միջամտելու նրա դատական գործին։ Սակայն նրա ժամանումից հետո Մուգամբեն ստիպել է նրան անվճար աշխատել իր տանը՝ որպես սպասուհի և երեխաների խնամող։
Դատախազ Քերոլայն Հոգը նշել է, որ Մուգամբեն չարաշահել է տուժողի վստահությունը, մոլորեցրել նրան Մեծ Բրիտանիա մեկնելու նպատակի վերաբերյալ և թույլ չի տվել վճարվող աշխատանք ունենալ։
Մարտի 13-ին Մուգամբեն մեղավոր է ճանաչվել մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ներգաղթի օրենսդրության խախտման նպատակով դավադրություն, աշխատանքի հարկադրություն, վկային վախեցնելու փորձ։
Մուգամբեն, որը նաև Ուգանդայի Գերագույն դատարանի դատավոր է, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կազմում ընդգրկվել է 2023 թվականի մայիսին։