Բաժիններ՝

Մակրոնի հայտարարությունը Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին սխալ չէր. Ֆինլանդիայի ԱԳ նախարար

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հնարավոր է համարել զինվորականների ուղարկումն Ուկրաինա:

Ինչպես Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է Էլինա Վալտոնենը, նման միջոցներ կարող են ձեռնարկվել ապագայում:

«Հիմա զորքեր ուղարկելու ժամանակը չէ, և մենք նույնիսկ չենք ցանկանում քննարկել հարցն այս փուլում: Բայց երկարաժամկետ հեռանկարում, իհարկե, չպետք է որևէ բան բացառենք»,-ընդգծել է Վալտոնենը:

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին սխալ չէր, այն Ռուսաստանին ստիպեց կռահել, թե ինչի են պատրաստ գնալ Կիևի դաշնակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031