Չինաստանը հայտարարել է, որ իր անվտանգության մարմինները հայտնաբերել են լրտեսության ևս մեկ դեպք, որի ընթացքում բրիտանական գաղտնի հետախուզական ծառայությունը, որը հայտնի է նաև որպես ՄԻ-6, Չինաստանում օտարերկրացուն օգտագործել է գաղտնիքներ և տեղեկություններ հավաքելու համար:
«Ադրբեջանը Ռուսաստանի համար հիմնականում ճանապարհ է դեպի հարավ՝ դեպի Իրան, դեպի Մերձավոր Արևելք։ Եվ այդ դեպքում Հայաստանը դառնում է պակաս կարևոր։ Եվ դրա համար էլ, կարծում եմ, մենք տեսանք սա: Պատմականորեն առաջին անգամ Ռուսաստանը չարձագանքեց, նրա խաղաղապահ ուժերը հիմնականում չեն արձագանքել։ Ակնհայտորեն նրանք նախապես տեղեկացված էին, որ Ադրբեջանը պատրաստվում է գրավել Ղարաբաղը»:
«Ակնհայտ է, որ մենք շատ տեղեկություններ չունենք։ Սա անշուշտ մի մասն է բարձր մակարդակի զրույցների՝ նախագահներ Ալիևի և Պուտինի միջև, ովքեր, իհարկե, միմյանց շատ լավ ճանաչում են արդեն 20 տարի: Կարծում եմ՝ մենք նույնը քննարկել ենք նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրադարձությունների համատեքստում։ Արդյո՞ք Ռուսաստանը թույլ էր տալիս, որ դա տեղի ունենա, թե՞ Ռուսաստանը չափազանց թույլ էր:
Ըստ նախնական տեղեկատվության՝ պայթել է ոստիկանական ավտոմեքենան։ Իրավապահ մարմինների աշխատակիցները ներգրավված են եղել պոլիոմիելիտի դեմ պատվաստումների ժամանակ անվտանգության ապահովման գործում:
Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումից հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանությամբ և ավելի քան 240 պատանդների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի գերեվարմամբ։ ՀԱՄԱՍ-ն այս հարձակումը համարել է պատասխան Իսրայելի իշխանությունների գործողություններին Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի դեմ:
Դանիան և Նիդեռլանդներն առաջին երկրներն էին, որ համաձայնեցին Ուկրաինային ամերիկյան F-16 կործանիչներ տրամադրել։
Միաժամանակ աճել է 25 երկրի պարտքը Չինաստանին, ամենաշատն աճել է Գայանայի պարտքը՝ 2,2 անգամ՝ հասնելով 520,3 մլն դոլարի։ Միայն երկու երկրներ՝ Իրանը և Ալբանիան 2022 թվականին պարտքի փոփոխություն չեն ունեցել։
«Այս տարին ակնհայտորեն շատ բարդ է լինելու, քանի որ աշխարհաքաղաքական թեժ զարգացումները շարունակվելու են՝ տարածվելով դեպի նոր օջախներ»,- 168.am-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ռեգիոնալ և աշխարհաքաղաքական սպասվող իրադարձություններին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տվել ԵՄ-ին բանակ ստեղծելուց առաջ մտածել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու մասին կամ սովորել մարդկայնորեն պաշտպանել իր սահմանները։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հունվարի 7-ին մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ բանակցություններ կվարի Գազայի հատվածում և Եմենի ապստամբների կողմից նավագնացության սպառնալիքների ֆոնին Կարմիր ծովում իրավիճակի կարգավորման շուրջ: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրումից հետո հութիները հայտարարել են, որ հարձակումներ են գործելու Իսրայելի տարածքի վրա և թույլ չեն տա հարակից նավերին անցնել Կարմիր ծովի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ջրերով մինչև պաղեստինյան անկլավում չդադարեցվի օպերացիան:
Փորձագետների կարծիքով, առայժմ հնարավոր է խոսել միայն սահմանափակ հնարավորությունների մասին, եթե անդրադառնում ենք Եվրամիությանը Հայաստանի մերձենալու թեմային, որի մասին Եվրախորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առաջիկա տարիներին Հայաստանը դժվար թե պատրաստ լինի Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել՝ չցանկանալով սադրել Կրեմլին, սակայն հեռանկարում այս տարբերակը չի կարելի բացառել։
Լեհաստանի հետ ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանին գտնվող Մամոնովո 2 բազմակողմ ավտոմոբիլային անցակետում հերթը հասել է 150 ավտոմեքենայի, եւ մեքենաները շարունակում են մոտենալ, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կալինինգրադի մաքսատան մամուլի քարտուղարը:
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին La Stampa-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրամիությունը պետք է ստեղծի իր միասնական բանակը։ Նա ընդգծել է, որ իր ղեկավարած «Առաջ Իտալիա» կուսակցության համար առաջնահերթություն է եվրոպական երկրների միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցությունը։
Կենտրոնը բացվել է 2022 թվականի փետրվարի 24-ին, իր գործունեության ընթացքում ընդունել է 9258 փախստական Ուկրաինայից և տեղավորել 6229 մարդու։ Այստեղ մարդկանց տրամադրվել է բնակարան, սնունդ, բժշկական օգնություն և օգնություն Մոլդովայի Հանրապետությունում տեղաբաշխման գործընթացում։
Իսրայելը պատրաստ է «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով, բայց եթե նրանք չօգնեն, ապա «այլ» տարբերակները կօգտագործվեն, կիրակի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հետխորհրդային տարածքում մրցակցություն է գնում, որը կշարունակվի ինչպես 2024 թվականին, այնպես էլ հետագա տարիներին։ Իսկ ի՞նչ իրավիճակ է տարեսկզբի դրությամբ` այս թեմայի շուրջ ՌԴ ԱԳՆ ՄՄՀՊՀ-ի առաջատար գիտաշխատող, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը Sputnik-ի համար հոդված է պատրաստել, որը ներկայացնում ենք ստորև.
Հրամանատարի խոսքով ՝ բանակի և ԻՀՊԿ-ի ռազմածովային հզորության զարգացման համալիր ծրագիրն ընդլայնվել է ՝ հաշվի առնելով այն, որ «իրենք պատերազմելու են աշխարհի խոշորագույն ռազմածովային տերությունների դեմ»:
«Սակայն դա ևս տեղի չի ունենում, ու անընդհատ մրցավազքի ականատեսն ենք։ Ռուսական դիրքորոշումն ամրապնդելու գործին այս փուլում միացել է նաև Իրանը, կա նաև Թուրքիայի թաքնված աջակցությունը։ Այս կոալիցիայով փորձ է արվելու այս տարի հավասարակշռել Հարավային Կովկասում Արևմուտքի ազդեցությունը, որն էական դարձավ Հարավային Կովկասում՝ հատկապես վերջին երկու տարվա ընթացքում։
Այս մասին X-ում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը:
Եվրոպական խորհրդի ներկայիս նախագահ Շառլ Միշելը, որի մանդատի ժամկետը լրանում է 2024 թվականի նոյեմբերի վերջին, ասել է, որ մասնակցելու է Եվրախորհրդարանի ընտրություններին և ամռանը կլքի իր պաշտոնը՝ զբաղեցնելու պատգամավորի աթոռը։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Երկրաշարժների հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով 126 է։
2022 թվականի սեպտեմբերին Լատվիայի Սեյմը փոփոխություններ է ընդունել միգրացիոն օրենքում, որը պարտավորեցնում է հանրապետությունում մշտապես բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը ստանալ լատվիերեն լեզվի A2 մակարդակի իմացության վկայական:
Կոլորադո նահանգի Գերագույն դատարանը իր որոշման հիմքում վկայակոչել է ԱՄՆ Սահմանադրության համապատասխան լրացումը՝ խռովությանը մասնակցելու մասին:
Անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ Լարսը փակվեց, Փաշինյանը հասկացավ, որ տնտեսությունը կքանդվի։ Նա կարող է մեզ ամեն կերպ խաբել, թե ով տվեց Արցախը, կամ որևէ մեկի գրպանը մի բան գցել, հետո ոստիկաններին ասել՝ դե գտեք, բայց այդ համարները ռուսների հետ չեն անցնում, հատկապես, եթե տնտեսության մեջ սկսվեն կտրուկ բացասական միտումներ։ Նա սարսափելի վախենում է դրանից, տնտեսություն չկա։ Հինգ տարում եղել է 24 տոկոս աճ, այս տարին էլ երևի փակեն 7-8 տոկոսանոց աճով, վեց տարում՝ 31-32 տոկոս տնտեսական աճ։
ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումը արգելում է ցանկացած անձի զբաղեցնել պետական պաշտոն, ով մասնակցել է ապստամբության կամ խռովությունների, սակայն նախկին նախագահի փաստաբանները պնդում են, որ դա չի վերաբերում Թրամփին:
Ֆինլանդիան իրականացնում է ռուսական միջուկային վառելիքի տարանցում, վերջին փոխադրումը տեղի է ունեցել դեկտեմբերին, երբ ֆինն-ռուսական սահմանի բոլոր ավտոտրանսպորտային հսկիչ անցակետերը գրեթե ամբողջ ժամանակ փակ էին երթևեկության համար։
Նա իր գրառմանը կցել է Հայաստանում արված լուսանկար, որտեղ ֆրանսիացի պատգամավորի թիկունքում Արարատ լեռն է:
Նախօրեին Հյուսիսային Կորեայի առափնյա հրետանին մոտ 200 արկ էր արձակել հարավկորեական Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիների ուղղությամբ, որոնք գտնվում են Դեղին ծովում։
Գերատեսչության տվյալներով՝ Գազայի հատվածում իսրայելական հարվածների պատճառով վերջին 24 ժամում 122 մարդ է զոհվել, 256-ը՝ վիրավորվել։