Ըստ տեղեկության՝ հացի որոշ տեսակների գինը վաճառատներում կբարձրանա 10 թեթրիով։ Խոսքը երեք տեսակի սպիտակ հացի մասին է՝ 410 գրամանոց, 530 գրամանոց և նույն քաշի կտրտած հաց։ Որոշ ցանցային սուպերմարկետներ արդեն տեղեկացվել են գնային փոփոխությունների մասին։
«Բարսի Ատիրաու» ակումբը Ղազախաստանի ընթացիկ առաջնությունում 4-րդ հորիզոնականում է:
Ոչխարի կամ հավի միսը տապակել, դնել խորը կաթսայի մեջ։ Սոխեռած անել, ավելացնել մանր կտրատած նեխուրը, աղ, պղպեղ անել և վրան տաք ջուր լցնել, որպեսզի մթերքը ծածկվի:
Հայ եկեղեցու նվիրական ավանդության համաձայն՝ Սուրբ Խորան բարձրացող բոլոր հոգևորականները՝ դպիրից կաթողիկոս, հագնում են հատուկ ծիսական նպատակով պատրաստված հողաթափեր:
Թուրքիան շարունակում է մնալ Գերմանիայի զբոսաշրջիկների համար ամենանախընտրրած ուղղություններից մեկը: Այդ մասին նշվել է Բեռլինի միջազգային զբոսաշրջության տոնավաճառի շրջանակնում տարածված հայտարարության մեջ:
Ավելի քան 60 երկրներից շուրջ 192,000 կամավորների (նրանցից գրեթե 52,000-ը ունեցել է սրտանոթային հիվանդություններ) տվյալների լայնամասշտաբ հետազոտությունը ցույց է տվել, թե որքան կարևոր է պարբերաբար յուղոտ ձուկ ուտելը:
Մարտի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան» բժշկական կենտրոնի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Սարգիս Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչներ 41-ամյա Անդրանիկ Դ․-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և 40-ամյա Վահե Խ․-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենաներին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հայաստանում վերջին տարիներին արձանագրվող տնտեսական աճերն իշխանությունները փորձում են որպես մեծագույն ձեռքբերում՝ մատուցել հասարակությանը։ Բայց խուսափում են խորանալ այդ աճերի կառուցվածքի մեջ։ Խուսափում են, որովհետև խորանալու դեպքում կպարզվի, որ գործ ունենք լավ փչված փուչիկի հետ, որ ցանկացած պահի կարող է պայթել։