Վիրուսային հիվանդությունների նկատմամբ հակամարմինների առկայությունը գնահատող հետազոտությունը կլինի անվճար. ԱՆ

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ մարտի 17-ից Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ հիվանդությունների նկատմամբ շճահամաճարակաբանական հետազոտությունը, որի նպատակն է գնահատել բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի, խոզուկի, կորոնավիրուսային հիվանդության, վիրուսային հեպատիտներ A, B, C, D, E-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ յուրաքանչյուր անձ (1 տարեկան և բարձր) կարող է անվճար կամավոր հետազոտվել նշված հիվանդությունների նկատմամբ և պարզել` արդյոք ունի պաշտպանություն այդ հիվանդություններից։

«Եթե ցանկանում եք, Դուք և/կամ Ձեր ընտանիքի անդամը կարող է մասնակցել այս հետազոտությանը: Գրանցվե՛ք հետևյալ հղմամբ (https://shorturl.at/9iDOw) կամ QR կոդով և լրացրե՛ք հարցաթերթիկը»,-նշված է առողջապահական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարությունից նշում են՝ հարցաթերթիկը լրացնելուց հետո պետք է նշված օրն այցելել արյան նմուշառման կետ, որն ընտրվել է  գրանցման ժամանակ: Արյան նմուշառման կետ այցելելիս անհարժեշտ է ներկայացնել պատվաստման քարտը (եթե առկա է):

Տեսանյութեր

Լրահոս