
Հունգարիան թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Բրյուսելի ներկայիս պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ուկրաինային պետք է հնարավորինս շուտ ընդունել ԵՄ, դա նշանակում է՝ մեկ-երկու տարվա ընթացքում։
«Արևմտյան աշխարհում ամերիկացիների պատճառով այժմ մեծամասնությունը խաղաղության կողմնակից է, իսկ Բրյուսելում մեծամասնությունը դեռ պատերազմի կողմնակից է։ Եվ առաջարկը շատ պարզ է: Եվրոպական առաջնորդները որոշել են, որ Ուկրաինան պետք է շարունակի պայքարը։ Ուկրաինան պետք է պայքարի: Դրա դիմաց այն ստանում է ԵՄ արագ անդամակցություն։
Մենք չպետք է թույլ տանք, որ Բրյուսելում մի քանի հիմարներ թղթի վրա, իրենց գրասեղանի մոտ որոշեն՝ Ուկրաինան կարո՞ղ է լինել ԵՄ անդամ, թե՞ ոչ»,- ասել է նա։