Դուք մեզ դարձրեցիք տարածաշրջանային չմո… Չոքեչոք գնում եք Պուտինի մոտ, ապտակ են տալիս, գալիս, ներողություն եք խնդրում. Արթուր Խաչիկյան

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարել են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, բայց Ադրբեջանը դեռ չի պատրաստվում այն ստորագրել՝ պատճառաբանելով, թե Հայաստանը նախ պետք է Սահմանադրությունը փոխի, բայց վստահաբար, այլ պահանջներ էլ կան զինանոցում, որոնց մասին հայտարարվել է, օրինակ՝ ադրբեջանցի փախստականների վերադարձ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» և այլն: Հայաստանի իշխանություններն արդեն սկսել են մարտի 13-ը պատմական օր համարել՝ համոզելով, որ դա շատ լավ լուր է, և այս իրավիճակում միակ այլընտրանքն է:

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը հիշեցնում է՝ մինչև 2018թ. կար այլընտրանք՝ ունեինք արժանապատիվ և ապահով Հայաստան, քանի դեռ «այս խայտառակ խումբը բոլորին խաբելով չէր եկել իշխանության»:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ խաղաղության պայմանագիր կոչվածը խաղաղություն չի բերելու. «Սա ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի պայմանագիր է, ավելի ծանր, քան 2020թ. կապիուլյացիան, քանի որ սրանով Հայաստանն են հանձնում: Պատերազմը դուք եք բերում, որովհետև սխալ դիվանագիտություն եք տանում: Դուք մեզ դարձրեցիք տարածաշրջանային չմո, որ ոչ ոք այլևս մեզ հետ հաշվի չի նստում: Պատերազմը ձեր քաղաքականության հետևանքն է: Մենք երկու անգամ արդեն տեսել ենք պատերազմ, էլ չասած՝ Արցախի հայաթափումը: Մենք պատմության մեջ առաջին ազգն ենք դառնում, որն իր 1.5 մլն նահատակների հիշատակը վաճառում է, որպեսզի լինի առևտուր, փոր և գրպան: Այսպիսի բան պատմության մեջ չի եղել»:

Կարդացեք նաև

Նա էժան քարոզչություն որակեց գործող իշխանությունների այն հայտարարությունները, թե ընդդիմության նպատակը Հայաստանը գուբերնիա դարձնելն է, իսկ իրենք ինքնիշխանություն են բերում, դրա համար հարաբերությունները փորձում են կարգավորել հարևանների հետ:

«Մենք բալանսավորված քաղաքականություն ենք վարել: Դուք եկաք և ոչնչացրեցիք մեր երկիրը: Չոքեչոք գնում եք Մոսկվա՝ Պուտինի մոտ, ձեզ մի հատ ապտակ են տալիս, հետ եք գալիս, ներողություն եք խնդրում: Իսկ այն ժամանակ Մոսկվայի հետ հարգալից հարաբերություններ ունեինք: Դուք մեզ դարձնում եք Թուրքիայի վիլայեթ: Դուք ինքնիշխանությունից խոսելու իրավունք չունեք: Այսպիսի ստորացված վիճակում մեր ժողովուրդը երբեք չի եղել»,- ասաց նա:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս