Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պահանջներ է պատրաստվում ներկայացնել. հաշվարկել է 11 միլիարդ դոլարի «վնասը» գերազանցող չափ. Թաթոյան

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ ՔՊ ղեկավարը զբաղված է Ադրբեջանի դեմ Հայաստանի միջազգային գանգատներից հրաժարվելու հարցով և այդ անօրինական որոշումն արդարացնելու փորձերով, Ադրբեջանն իր «դատավարություններով» այս պահին հաշվարկել է, որ Հայաստանի «պատճառած» նյութական «վնասը» գերազանցում է 11 միլիարդ դոլարը։

Խոսքը նաև տասնյակ հազարավոր գույքի և հարյուրավոր բնակավայրերի համար իրենց հաշվարկած «վնասների» մասին է:

Միայն այս փաստն արդեն իսկ ցույց է տալիս, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե միջազգային գանգատներից կամ պահանջներից հրաժարվում է նաև Ադրբեջանի իշխանությունը»։

Տեսանյութեր

Լրահոս