Բայդենը հաղթել է Հյուսիսային Դակոտայի նախնական ընտրություններում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաղթել է Հյուսիսային Դակոտայում դեմոկրատական ​​կուսակցության նախագահական փրայմերիզում, հայտնում է AP-ն։

Շաբաթ օրը նահանգի կուսակցական կազմակերպությունը հրապարակել է նախնական ընտրությունների արդյունքները, որոնք հիմնականում անցկացվել են փոստով։ Փետրվարին կուսակցությունը սկսել էր քվեաթերթիկներ բաժանել այն ընտրողներին, որոնք խնդրել էին տրամադրել դրանք:

Բայդենի հաղթանակը փաստացի երաշխավորված էր, թեև նախնական քվեարկությանը մասնակցում էր ևս յոթ թեկնածու:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Հյուսիսային Դակոտայում մարտի 4-ին կայացած նախնական ընտրություններում՝ ստանալով բոլոր 29 պատվիրակների ձայները։

Բայդենն ու Թրամփն արդեն բավականաչափ պատվիրակներ են հավաքել իրենց կուսակցություններն առաջադրելու համար, ինչը 1956 թվականից հետո նախագահական ռեւանշի առաջին արդյունքն է, գրում է ամերիկյան լրատվամիջոցը։

Տեսանյութեր

Լրահոս