
Բաքվում Ուիտկոֆը քննարկել է Թրամփի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նախաձեռնությունը. աղբյուր. ejdaily

Ադրբեջանական աղբյուրները չափազանց դժկամությամբ են տրամադրում տեղեկություններ Թրամփի խորհրդական Ուիտկոֆի՝ Բաքու ժամանելու մասին։ Մեծ է հավանականությունը, որ նա Ալիևի հետ խոսել է գազային նախագծերի և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին։
Ըստ Еж-ի աղբյուրի՝ Բաքվում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Ուիտկոֆը քննարկել է Թրամփի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նախաձեռնությունը, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ կասպյան նավթամուղի կառուցումը։ Ուիթկոֆին կարող էր հետաքրքրել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազը Եվրոպա մատակարարելու գաղափարը։
Նախագծում որպես միջնորդ կարող են հանդես գալ նաև ամերիկյան ընկերությունները։