
Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ այն բանից հետո, երբ նրա մոտ քաղցկեղ է ախտորոշվել

Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը Վինձոր ամրոցում մասնակցել է Զատկի ամենամյա արարողությանը, ինչը նրա առաջին հայտնվելն էր հասարակության մեջ այն բանից հետո, երբ նրա մոտ քաղցկեղ հայտնաբերվեց:
Արարողությանը մերկա էին նաև Էդինբուրգի դուքսն ու դքսուհին և նրանց որդին՝ Ջեյմսը, արքայադուստր Աննան և նրա ամուսինը ՝ Թիմոթի Լոուրենսը, ինչպես նաև Յորքի դուքսն ու դքսուհին:
Ուելսի Արքայադուստրը և նրա ընտանիքը բացակայում էին, քանի որ նա շարունակում է քաղցկեղի բուժումը:
Զատկի քարոզում Քենթերբերիի արքեպիսկոպոսը թագավորին և Քեթրինին մաղթել է ամենայն բարիք և հորդորել ծխականներին աղոթել նրանց համար իրենց բուժման ընթացքում: