
Մերձավանի գործով ձերբակալվել է ևս 2 անձ․ ՔԿ

Մերձավանի սպանության գործով ձերբակալվել է ևս 2 անձ․ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները: Այս մասին Tert.am-ին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը կրակոցներ են հնչել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ, 1 մարդ մահացել է, 1-ը` վիրավորվել։
Ըստ ԶԼՄ-ների` սպանվածը Ախտոյանի հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը։
Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 335-րդ հոդվածով (hրազենի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)։