Բաժիններ՝

ԱՄՆ և ՌԴ նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նա այս մասին հայտնել է Truth Social միկրոբլոգում։

Թրամփը գրել է, որ բանակցություններն եղել են «շատ լավ և արդյունավետ» և «շատ մեծ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես ավարտվի»։

Թրամփի խոսքով՝ այս պահին հազարավոր ուկրաինացի զինվորներ ամբողջովին շրջափակված են ռուսական ուժերի կողմից և գտնվում են ծանր ու խոցելի վիճակում։

«Ես վճռականորեն դիմել եմ նախագահ Պուտինին՝ պահպանելու նրանց կյանքը։ Դա կարող է սարսափելի կոտորած լինել, ինչպիսին չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Աստված օրհնի նրանց բոլորին»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1214473

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս