Բաժիններ՝

Թրամփը Պուտինի հետ չի շփվել, նրա հետ զրուցել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը․ Սպիտակ տան պարզաբանումը

Սպիտակ տունը հերքել է տեղեկությունները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ շփվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սպիտակ տան տարածած պարզաբանման համաձայն` ռուսական կողմի հետ քննարկումներն իրականացրել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Թրամփը Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի հնարավորությունը։ Սակայն այժմ պարզաբանում է տրվել, որ բանակցությունները վարել է Ուիթկոֆը, ով հանդես է գալիս որպես Թրամփի միջնորդ միջազգային բանակցություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս