Չեռնոգորիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը

Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը՝ այն համարելով կարևոր քայլ տարածաշրջանային, եվրոպական և գլոբալ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

«Չեռնոգորիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը: Սա մեծ ներդրում է տարածաշրջանի կայունության և եվրոպական ու համաշխարհային անվտանգության գործում։ Չեռնոգորիան հույս ունի ամրապնդել գործընկերային հարաբերությունները երկու բարեկամ երկրների հետ և սերտ համագործակցել նրանց հետ՝ խաղաղության, անվտանգության, կայունության և տնտեսական բարգավաճման նպատակներին հասնելու համար»,- նշվում է նախարարության X-ի միկրոբլոգում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31