Պարզվել է «Crocus City Hall»-ում ահաբեկչության ժամանակ զոհված 134 մարդու ինքնությունը

Հետաքննությունը պարզել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչության 134 զոհերի ինքնությունը, աշխատանքներ են տարվում տուժածների հետ: Հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։

«ՌԴ Քննչական կոմիտեի նախագահը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել և քննչական խմբից հաղորդում է ստացել Կրասնոգորսկում ահաբեկչական գործողության քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ։ Այս պահին հնարավոր է եղել պարզել 134 զոհի ինքնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քննիչներն ու քրեագետներն աշխատում են շուրջօրյա, տուժողներից ցուցմունքներ են վերցնում դեպքի հանգամանքների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031