«Ինչո՞ւ են Ֆրանսիայի դիրքորոշումների «ուռա-տրանսլյացիա» իրականացնող մեր հայրենակիցները Արցախի վտարանդի կառավարությանն «ուղարկում» են ոչ թե Ֆրանսիա, այլ՝ ՌԴ»
Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Տարօրինակ է, երբ Ֆրանսիայի դիրքորոշումների «ուռա-տրանսլյացիա» իրականացնող մեր հայրենակիցները Արցախի վտարանդի կառավարությանն «ուղարկում» են ոչ թե Ֆրանսիա, այլ՝ Ռուսաստան:
Ո՞ր երկրի Ազգային Ժողովի երկու պալատներն են ընդունել մի շարք բանաձեւեր, ընդհուպ Արցախի անկախության ճանաչման մասին, այն էլ 1994-ի սահմաններով: Իհարկե, դրանք ունեցել են խորհրդատվական նշանակություն, բայց ընդունվել են ԱԺ բացարձակ մեծամասնությամբ, կարծես թե ընդամենը մեկ դեմով կամ ձեռնպահով միայն:
Հետեւաբար, որտե՞ղ Արցախի «Վտարանդի կառավարությունը» կլինի առավել պաշտպանված, իհարկե, այն երկրում, որը Արցախը փրկող է, ոչ թե հանձնող:
Այդպես չէ՞: Ուրեմն, էլ ինչո՞ւ եք Ռուսաստան «ուղարկում», այլ ոչ թե Ֆրանսիա, որտեղ կա նույնիսկ Արցախի «Վտարանդի կառավարության» գործունեության իրավա-քաղաքական հիմք՝ Ֆրանսիայի ԱԺ ընդունած բանաձեւերի տեսքով»: