
Հայաստանում ԵՄ առաքելություն. Հայ-ադրբեջանական սահմանին արտառոց տեղաշարժեր չեն նկատվել

Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժեր» չեն դիտարկվել։
«EUMA-ն ամբողջ օրը պարեկել է հայ-ադրբեջանական սահմանը, ամեն ինչ հանգիստ է եղել, արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ EUMA-ն բոլորին մաղթում է խաղաղ Զատիկ»,- ասվում է առաքելության հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իրականացնում են անձնակազմի, զրահատեխնիկայի, հրետանու և այլ կրակային զինատեսակների կուտակումներ և ակտիվ տեղաշարժեր։